Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Պատիվ ունեմ ներկայանալու,,

18.09.2015

Սեպտեմբերի 18-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ ՀՀ Պաշտպանության նախարարության հրամանատարի ,,Պատիվ ունեմ ներկայանալու,, շնորհանդեսային միջոցառումը, որին մասնակցում էին Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը, Գյումրու քաղաքապետի տեղակալ Վաղինակ Մխիթարյանը, երկրապահ կամավորականներ, ազատամարտի վետերաններ, զինծառայողներ և նրանց ծնողները: ՀՀ Պաշտպանության նախարարի և վարչապետի հետ համատեղ որոշմամբ ՀՀ զինված ուժերի  բոլոր  զորամասերում անցկացվում է հրամանատարի ,, Պատիվ ունեմ ներկայանալու.. շնորհանդեսը, որի նպատակն է սերտացնել բանակ հասարակություն կապը, ամրապնդել  զինծառայողների  հարազատների ու  հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը, նպաստել  հասրակական  գիտակցության մեջ  հայոց հաղթանակած  բանակի հրամանատարների դրական կերպարի  ձևավորումը:

Գաղտնիք չէ, որ այսօր շատ ծնողների մտահոգում է, թե ինչպիսի զորամասում է ծառայում իր զավակը, ինչպիսին են կենցաղային պայմանները, ինչով են զբաղվում, ինչպիսին է զինծառայողների միջև փոխհարաբերությունները, ինչպիսին է բարոյահոգեբանական մթնոլորտը և վերջապես ով է զորամասի հրամանատարը: Այս և այլ հարցերի պատասխանները ստանալու համար այսօր զորամասում անցկացվում է հրամանատար` Սարգիս Ստյոպայի Տարախչյանի ,, Պատիվ ունեմ ներկայանալու,, շնորհանդես միջոցառումը: Այնուհետև  հրամանատարը մոտենում է ամբիոնին և ներկայացնում իր կենսագրությունն ու մարտական ուղին:

Պատիվ ունեմ ներկայանալ

Գնդապետ Սարգիս Ստյոպայի Տարախչյան

Ծնվել եմ 1976թ.  դեկտեմբերի 17-ին Գյումրի քաղաքում: Սովորել և 1993թ. - ին ավարտել եմ Գյումրիի Ջ.Բայրոնի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցը: Դեռևս մանուկ հասակից զբաղվել եմ սպորտով, եղել եմ ԱՊՀ երկրների կարատեի ֆեդերացիայի անդամ: 1994թ. մասնակցել եմ  ԱՊՀ երկրների կարատեի առաջնությանը և գրավել եմ 1-ին պատվավոր տեղը, բազմիցս եղել եմ կարատեի ՀՀ չեմպիոն: Տիրապետում եմ կարատեի սև գոտի 2-րդ դասին:

Պարտադրված պատերազմ, երկրաշարժ և անոթևան մարդիկ, մութ ու ցուրտ, քաղցի տարիներ: Չկա ավելի մեծ առաքելություն, քան այդ տարիներին ինքնակամ զինվորագրվել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: 1994թ.- ին ընդունվել եմ ,,Վազգեն Սարգսյան,, - ի անվան ռազմական ինստիտուտը, 1998թ.- ին ավարտել և նշանակվել եմ ՀՀ ՊՆ 55076 զորամասում, որպես ռեակտիվ հրետանային մարտկոցի  հրամանատար: 2002թ. անցել եմ դիվիզիոնի հրամանատարի պաշտոնին: 2004թ.- ին նշանակվել եմ ՀՀՊՆ 28418 զորամասի շտաբի  պետ, 2007թ. հունվարի 15-ից ապրիլի 07-ը սովորել և գերազանց գնահատականներով ավարտել եմ ռազմական ինստիտուտի սպաների որակավորման դասընթացները: 2007թ. - ին ՊՆ - ի հրամանով նշանակվել եմ  ՀՀ ՊՆ 28418 զորամասի հրամանատար: 2010թ.- ի սեպտեմբերին մասնակցել եմ ՀՀ ԶՈՒ համաբանակային ,,Լավագույն դիվիզիոնի հրամանատար,, մրցմանը և գրավել 1-ին պատվավոր տեղը: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողմից  պարգևատրվել եմ թանկարժեք նվերով: 2012թ. ավարտել եմ ՌԴ Սանկտ-Պետերբուրգի Միխայլովի անվան ռազմահրետանային ակադեմիան /կարմի դիպլոմով/  և նշանակվել եմ ՊԲ ի մոտոհրաձգային բրիգադի հրետանու պետ: 2014թ. նշանակվել եմ ՀՀ  ՊՆ 55076 զորամասի հրամանատար: 2015 թվականի մարտի 15-ից նշանակվել եմ ՀՀ ՊՆ 55035 զորամասի հրամանատար: 2002թ. ՊՆ -ի հրամանով պարգևատրվել եմ  ,, Գարեգին Նժդեհ,, , 2007թ. ,,Ծովակալ Իսակով,, գերատեսչական մեդալներով: ,,Լավագույն դիվիզիոնի հրամանատար,, ճանաչվելու կապակցությամբ  ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել եմ  անվանական զենքով: Բաարեխիղճ ծառայության համար պարգևատրվել եմ  ,, Անբասիր ծառայության,, 1, 2, 3 աստիճանի մեդալներով, թանկարժեք նվերներով: Ամուսնացած եմ, ունեմ 2 որդի:

  11-րդ հակատանկային հրետանային գնդի հաստիքը հաստատված է ՀՀ ՊՆ հրաման 00102  առ 14 սեպտեմբերի 1992թ.: Հակատանկային հրետանային գունդը կազմավորվել է կոորդինացված հակատանկային հրետանային գնդի բազայի վրա: Մշտական տեղակայման վայրը` ք. Գյումրի: Նորաստեղծ գունդը կազմված   էր  3-դիվիզիոններից. ղեկավարման մարտկոցից:

Համաձայն հաստատված կարգացուցակի` զորամասի անձնակազմը ծառայողական օրը սկսվում է 6.30-ին` ,, վերկացով,,, այնուհետև առավոտյան մարմնամարզությամբ, տարածքի, զորանոցի ու անձնական մաքրությամբ, նախաճաշով: Երկուշաբթի – ուրբաթ օրերը 9.00-ից մինչև 13.50 կազմակերպվում է  մարտական պատրաստության պարապմունքներ. հասարակական – պետական պատրաստություն, տեխնիկական  պատրաստություն, մեքենավարում, կապի պատրաստություն ինժեներական պատրաստություն, զանգվածային ոչնչացման զենքից պաշտպանություն, հակահրդեհային պաշտպանություն, ռազմաբժշկական պատրաստություն, մարդասիրական-մասնագիտական առարկաներից: Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը կազմակերպվում է ,,Բաց դռների օր,, ,որի ընթացքում պարտադիր ժամկետային զինծառայողների ծնողները և հարազատներն այցելում  են զորամաս, հանդիպում իրենց զավակների և նրանց անմիջական հրամանատարների հետ, ծանոթանում զորամասի կենցաղային պայմաններին և առօյաին: Ես, որպես հրամանատար Ձեզ հավաստիացնում եմ, որ իմ յուրաքանչյուր ենթակայի, հատկապես զինվորների մարդկային արժանապատվության, բարոյական և ֆիզիկական վիրավորանքի, նվաստացման ցանկացած դեպք ընդունում եմ որպես անձնական վիրավորանք` այստեղից բխող բոլոր հետևանքներով:

 

Հրամանատար, գնդապետ  Սարգիս Տարախչյանը զինծառայողների ծնողներին և միջոցառման ներկաներին կետա առ կետ ներկայացրեց զորամասի անցած փառապանծ մարտական ուղին, առօրյան, զինծառայողների օրվա ռեժիմը, կարգապահությունը և ծառայությունը, որն ուղեկցվում էր երաժշտական կատարումներով: Զորամասի հրամանատարի հրամանով եղան  պարգևատրվողներ,  իսկ զորամասի բոլոր ծառայողներին տրվեց  կեսօրյա ազատական մինչև երեկոյան 18:00-ն: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59