Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԱՎ 24 ՏԱՐԵԿԱՆ

21.09.2015

 Սիրելի  հայրենակիցներ. 

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ: 24 տարի առաջ, հայ ժողովուրդն առաջնորդվելով արժանապատվության և ազատ ապրելու վեհ գաղափարով, Հայաստանը հռչակեց որպես անկախ, ինքնիշխան պետություն:

Անկախության ճանապարհը դյուրին չեղավ մեր ժողովրդի համար: Շատ ու շատ հայորդիներ նահատակվեցին հանուն ազատության ու անկախության վեհ գաղափարի:

Համոզված եմ, որ մեր անկախ պետականության ապագայի նկատմամբ հավատն ու  վստահությունը, մեզ չեն լքի երբեք, ուստի պետք է համախմբվենք մեր անկախ պետականության գաղափարի շուրջ:

Հարգելի շիրակցիներ, այս տոնական օրը մեր ժողովրդին ցանկանում եմ անամպ երկինք, երջանկություն, ստեղծագործ աշխատանք հանուն մեր անկախ Հայաստանի զարգացման ու հզորացման:

        

    ԱՄԵՆԱՋԵՐՄ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔՆԵՐՈՎ       

     ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ`                                ՖԵԼԻՔՍ  ՑՈԼԱԿՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:30:39