Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արտահերթ ընտրություններ Սալուտի համայնքում

21.09.2015

Սեպտեմբերի 20-ին Շիրակի մարզի թիվ 33 ընտրատարածքային` Սալուտի համայնքի թիվ 33/1  ընտրատեղամասում տեղի ունացավ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Համայնքի նախկին ղեկավարի մահվամբ պայմանավորված նշանակվել էր համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Համայնքի ղեկավարի թափուր տեղի համար առաջադրվել էին երկու թեկնածու, մեկը վերջին պահին ինքնաբաձարկ էր հայտնել և արդյունքում մնացել էր առաջադրված մեկ թեկնածու` 1973 թվականին  ծնված Մինաս Լյուդվիգի Խաչատրյանը: Քվեարկության օրն ընտրական տեղամասերում կազմված ընտրողների լրացուցիչ 

ցուցակների  ընտրողների թիվը 0:

 Ընտրողների հիմնական ցուցակների ընտրողների թիվը եղել է 67 ընտրող:

 Ընտրողների ընդհանուր թիվը 67:

 Գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ 

ստորագրությունների 40:

Անվավեր  քվեաթերթիկների թիվը – 0

Համաձայն ընտրությունների նախնական արդյունքների առաջադրված թեկնածու Մինաս Լյուդվիգի Խաչատրյանը ստացել է  40 կողմ ձայն:

Համաձայն տեղամասի նախագահի տեղեկացումների, ընտրությունն անցել է նորմալ, առանց ավելորդ լարվածության, խախտումներ չեն արձանագրվել:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 11:40:26