Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շահագործման հանձնվեց բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների «Էմիլի Արեգակ» ցերեկային խնամքի կենտրոնը

26.09.2015

Սեպտեմբերի 26-ին Գյումրու Ավստրիական թաղամասի հարևանությամբ մեծ շուքով շահագործման հանձնվեց բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների «Էմիլի Արեգակ» ցերեկային խնամքի կենտրոնը: Կենտրոնի բացման արարողությանը մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի եւ Արևելյան Եվրոպայի կաթողիկե եկեղեցու առաջնորդ, «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության նախագահ Հայր Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը, Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, բազմաթիվ հյուրեր արտերկրից, որոնց մեծ մասը հանդիսանում են դոնորներ: Միջոցառմանը բացի տեղական ԶԼՄ-ներից մասնացում և հատուկ ռեպորտաժ էր պատրաստում Ավստրիայի պետական հեռուստաընկերությունը: Գյումրիում այսուհետ իր գործունեությունը կծավալի տարածաշրջանում ամենամեծ և իր բնույթով եզակի, բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների «Էմիլի Արեգակ» ցերեկային խնամքի կենտրոնը: Կենտրոնի նպատակն է բարելավել հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների կյանքի որակը` հնարավորություն տալով հաշմանդամություն ունեցող երեխաներին ձեռք բերել անհրաժեշտ տարրական գիտելիքներ, լուծել նրանց ժամանցի հարցը՝ մատուցելով զարգացման ծառայություններ եւ կազմակերպելով արհեստագործական դասընթացներ: Հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված, տեխնոլոգիական լուծումներով և մատուցվող ծառայություններով միակը համարվող կենտրոնի կառուցապատման աշխատանքները սկսվել էին դեռևս 2013թ. հոկտեմբերից: Կենտրոնի կառուցման և հետագա գործունեության համար ֆինանսական աջակցություն եղել է «Կարիտաս Ավստրիա»¬ի թիմի անհատ դոնորների միջոցներով: Ընթացքում միացել են նաև այլ կազմակերպություններ ու բարերարներ: Իր տեսակով և գործառույթով այս կառույցը եզակի է ՝ համալրված այլընտրանքային ջեռուցման և էլեկտրասնուցման համակարգով: Ներկայումս կենտրոնում 40 երեխայի տրամադրվում են մի շարք վերականգնողական ծառայություններ՝ ֆիզիոթերապիա, արտթերապիա, երաժշտաթերապիա և այլն: 2015թ. նախատեսվում է ավարտին հասցնել կենտրոնի արտաքին բարեկարգումը և ցանկապատումը: Այն ունենալու է հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված զբոսայգի, բանջարաբոստանային տնտեսություն, կենդանիներով թերապիայի տարածք, լճակ, հարևան թաղամասերի երեխաների և կենտրոնի սաների համար ինտեգրացված խաղահրապարակներ: Ամբողջությամբ եղևնու փայտի ու ապակու համադրությամբ կառուցված այս շինությունը հարմամարեցված է հատուկ հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ հնարավորություն տալով ոչ միայն ազատ տեղաշարժվելու, այլ նաև ազատ օգտվելու կենտրոնի բոլոր ծառայություններից: Կենտրոնի բացման ժամանակ ներկա բոլոր հյուրերին առաջինը ողջունեց և իր օրհնության հղեց Հայաստանի, Վրաստանի եւ Արևելյան Եվրոպայի կաթողիկե եկեղեցու առաջնորդ, «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության նախագահ Հայր Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը: Գերաշնորհ հայրը նաև հատուկ շնորհակալություն հայտնեց բարերարներին՝ աջակցելու և ծրագրի կողքին լինելու համար: Հայր Ռաֆայելը առանձնահատուկ շեշտեց և իր շնորհակալությունը հայտնեց, կենտրոնի կայացման գործում մեծ տեղ և վաստակ ունեցող ,,Հայկական Կարիտաս,, բարեսիրական կազմակերպության նախկին ղեկավար Անահիտ Մխոյանին: Շնորհավորանքի ելույթներով հանդես եկան Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանն, ով իր ելույթում Շիրակի մարզպետի անունից շնորհավորեց կենտրոնի բացման կապակցությամբ: Հյուրերին շնորհավորեց և նվերեներ հանձնեց նաև Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը: «Կարիտաս Ֆելդկիրխ»¬ի տնօրեն Փիթեր Կլինգերը կարևորեց կենտրոնի գործունեությունն ի նպաստ բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների կյանքի որակի բարելավման: Եղան նաև այլ շնորհավորանքներ և մաղթանքեր, բայց գլխավոր դերակատարը «Էմիլի Արեգակ» կենտրոնի սաներն էին՝ իրենց ելույթներով: Ավստրայի պետական հեռուստաընկերության լրատվական խումբը հանդիպեց նաև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ, ով նախորդ օրը հարգելի պատճառով չէր մասնակցել կենտրոնի բացման արարողությանը: Պարոն Ցոլակյանը բարձր գնահատեց Ավստրիայի կառավարության և բնակչության կողմից իրականացված ծրագրերը Գյումրիում` երկրաշարժից հետո Ավստրիական թաղամասից սկսած, Ավստրիական մանկական հիվանդանոցի կառուցմամբ, շուրջ 20 տարի հետևողական ուշադրության կենտրոնում պահելու, այսօր էլ բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների «Էմիլի Արեգակ» ցերեկային խնամքի կենտրոնի բացմամբ: Շիրակի մարզպետն անդրադարձավ նաև 2014 թվականին Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի Գյումրի այցելությանը, որի ժամանակ պարոն Կուրցն այցելել էր դեռևս շինարարան փուլում գտնվող կենտրոն, շին աշխատանքներին հետևելու համար:  

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:30:39