Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մաղաք Բոթոյանը 111 տարեկան

01.10.2015

 Տարեցների օրվա կապակցությամբ Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանն այցելել էր Մարալիկ, ուր ապրում է մարզի երկու ամենատարեցներից մեկը, հավանաբար հանրապետության ամենատարեց ծերը` 111 ամյա Մաղաք Բոթոյանը: Չնայած անկողնային վիճակին, Բոթոյանը շարունակում է իր շփումները մարդկանց հետ նույն առույգությամբ, ինչ որ ապրիլի 22-ին, իր պատվին կազմակերպած մեծ միջոցառմանը, երբ տոնական տորթն անձամբ էր կտրել, մոմեռն էլ թոռների օգնությամբ հանգցրել: Այսօր, տարեցների միջազգային օրը, չնայած անկողնում դիմավորեց, բայց դա չխանգարեց մեկական բաժակ օղիով նշել տոնը Շիրակի մարզպետ Հարություն Արշակյանի և Մարալիկի քաղաքապետ Արտակ Գևորգյանի հետ: Շնորհավորելով 111 ամյա տատիկին, Հարություն Արշակյանը փոխանցնց մարզպետի կողմից նախատեսված դրամական օգնությունը, ցանկացավ առողջություն: Մարզպետի անունից մարզի Հայկավան համայնքում բնակվող 103 ամյա Բուրաստան Ուգումյանի դրամական օգնությունը և Շիրակի մարզպետի բարեմաղթանքները փոխանցեց մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Գրիգորյանը:Մարզում ապրում էին չորս երկարակյաց տարեցներ, ցավոք նրանցից երկուսն այս տարի կնքեցին իրենց մահկանացուն:
Տարեցների միջազգային օրը նշվեց Գյումրու տուն¬ ինտերնատում: Գյումրու տուն¬ ինտերնատը հիմնադրվել է 1949 թվականին և նախատեսված է միայնակ ծերերի և հաշմանդամություն ունեցող անձանց համար: Ըստ տվյալների՝ Գումրիում բնակվող 600 ծերերից 155-¬ն այս պահին օթևանում է տուն¬ ինտերնատում: Տուն ¬ինտերնատի տնօրեն Ներսես Մարգարյանի տեղեկացմամբ, թեև ¬ինտերնատն ապահովում է հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների խնամքը` սոցիալական¬, կենցաղային, բժշկական, հոգեբանական և այլ ծառայություններ, սակայն, ցանկացած խնամվողի համար ամենալավ տունն իր հարազատ օջախն է, այդ իսկ պատճառով հարազատների հետ տարվում են հատուկ բացատրական աշխատանքներ՝ իրենց հարազատին ընտանիք վերադարձնելու ուղղությամբ: «Այստեղ հանգրվանած ծերերի համար ամենակարևոր խնդիրը հարազատների այցն է. սրա պակասն է, որ նրանք ունեն, և իրենց լիաժեք զգալու համար միայն հարազատի հետ շփումն է պակասում»,¬ նշեց տուն¬ ինտերնատի տնօրենը: Տուն¬ինտերնատում իրենից հեռու՝ ՌԴ¬ում գտնվող աղջկա բացակայությունն է փորձում փարատել ամենատարեց տատիկ՝ 92 ամյա Լյուբով Սարգիսովան, ում համար կյանքը բավական դաժան է գտնվել՝ Ցեղասպանությունից փրկված մոր պատմությունը, երիտասարդ հասակում ամուսնու ռազմաճակատ մեկնելն ու անհետ կորած ճանաչվելը, ապա նաև Բաքվի տեղահանությունը, ուր տիկին Լյուբովը մեկնել էր աշխատելու: Բայց տատիկը չի սիրում պահանջել ու դժգոհել: Երկարակեցության իր գաղտնիքը բացահայտելով տատիկը վստահեցրեց՝ չպետք է դժգոհել, ուրիշի վատը ցանկանալ, այլ պետք է ուրախանալ Աստծո տված ամեն օրվա համար: Օրվա առթիվ, հոկտեմբերի 1¬ին, տարեցներին անձամբ շնորհավորելու համար տուն ¬ինտերնատ էին այցելել քաղաքապետարանի բաժինների պետերը և անձամբ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով, շնորհավորելով տարեցներին, նրանց առողջություն ու հաջողություն մաղթեց: Օրվա խորհրդով պայմանավորված` տուն -ինտերնատը ստացավ նվերներ՝ Գյումրու քաղաքապետից և հեռուստացույց Շիրակի մարզպետից: Տոնի առթիվ ծերերի համար կազմակերպվել էր նաև հյուրասիրություն և ուրախ համերգ՝ Գյումրու «Ժողգործիքների պետական համույթ»¬ի կողմից: Տարեցների միջազգային օրն իր պաշտոնական ձևակերպումը ստացել է 1990 թվականի դեկտեմբերի 14¬ին՝ ՄԱԿ¬ի Գլխավոր ասամբլեայի կողմից, իսկ արդեն 1991 թվականի հոկտեմբերի 1¬ից ամբողջ աշխարհում հոկտեմբերի 1¬ը նշվում է որպես «Տարեցների միջազգային օր»:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32