Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրիում բացվեց Հայ-Ռուսական բարեկամության կամարը

02.10.2015

Հոկտեմբերի 2¬ին Գյումրիում բացվեց հայ¬ ռուսական բարեկամությունը խորհրդանշող կամար և պուրակ: Պուրակի հարակից հրապարակը, Գյումրու ավագանու որոշմամբ, այսուհետ կկոչվի Կուրսկի հրապարակ: Հուշակոթողի բացմանը ներկա էր ճանաչողական այցով Շիրակի մարզում գտնվող ՌԴ Կուրսկի նահանգի պատվիրակությունը՝ փոխնահանգապետ Լյուդմիլա Գրեբենկովայի գլխավարությամբ: Գյումրի¬-Կուրսկ ,,Հայ-Ռուսական բարեկամություն,,հուշակոթողը, որի կառուցման աշխատանքները մեկնարկել էին Կուրսկի մարզի հայ համայնքի նախկին ղեկավար, երջանկահիշատակ Ալեքսան Կոշտոյանի նախաձեռնությամբ, շարունակեցին նրա որդիները: Ալեքսան Կոշտոյանը, ՌԴ¬ ի Կուրսկ և ՀՀ Գյումրի քաղաքներում, հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող հանգստյան գոտիներ կառուցելու նախաձեռնությամբ հանդես էր եկել դեռ 2014 թվականի հունիսին: Ալեքսան Կոշտոյանի հայանպաստ գործունեությունն այսօր շարունակում են նրա երեք զավակները հանձինս՝ ՌԴ հայերի միության Կուրսկի ստորաբաժանման նախագահ՝ Դերենիկ Կոշտոյանի: Այս տարվա օգոստոսի 14¬ին Կուրսկում հայ բարերարների նախաձեռնությամբ, բացվել էր հայ-¬ռուսական բարեկամությունը խորհրդանշող պուրակ, որն արդեն իսկ դարձել է Կուրսկի բնակիչների սիրելի ժամանցի վայրերից մեկը: Գյումրիում հուշակոթողի հեղինակը գյումրեցի ճարտարապետ Սուրեն Կուռազյանն է: Հուշակոթողը կամար է, որի մի կողմում Հայաստանի, մյուսում՝ ՌԴ¬ի զինանշաններն են: Բարեկամության պուրակի համար Գյումրու քաղաքապետարանի կողմից՝ հայերի միության Կուրսկի ստորաբաժանմանը հատկացվել է 10 հազար քառակուսի մետր մակերեսով տարածք: Հուշակոթողի բացման պատիվը տրվեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, Կուրսկի քաղաքապետ Օլգա Գերմանովային և ՌԴ հայերի միության Կուրսկի ստորաբաժանման նախագահ՝ Դերենիկ Կոշտոյանին: Կուրսկից ժամանած հյուրերին իրենց շնորհակալությունը հայտնեցին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ հանձնելով պատվոգրեր ու շնորհակալագրեր: «Ուրախ եմ, որ Կուրսկի և Շիրակի միջև բացվում է համագործակցության նոր հեռանկար, որն ավելի կխորացնի հայ-ռուսական հարաբերությունները՝ հիմք հանդիսանալով ավելի նեղ՝ ներմարզային կապերի ամրապնդման: Հուսով եմ, այս պուրակը կդառնա ոչ միայն գյումրեցիների, այլ նաև քաղաք այցելած հյուրերի սիրելի վայրերից մեկը»,¬ նշեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Կուրսկի նահանգապետի անունից հրավերք և հայ¬ռուսական պուրակի բացման առթիվ շնորհակալություն հայտենցին փոխնահանգապետ Լյուդմիլա Գրեբենկովան և Կուրսկի քաղաքապետ Օլգա Գերմանովան: «Շնորհակալ ենք ինչպես հրավերքի, այնպես էլ` հայ¬ռուսական բարեկամությունը խորհրդանշող այս հուշակոթողի բացման համար: Սա մեզ համար անչափ նշանակալի օր է, ինչը վկայում է մեր ազգերի բարեկամության մասին` մի բարեկամության, որը հիմնված է քրիստոնեկան արժեքների վրա: Կուրսկի նահանգապետարանը շատ է կարևորում մեր համագործակցությունը: Մենք ուրախ ենք, որ այսօր համագործակցում ենք մեր սիրելի Հայաստանի հետ»,¬ նշեց Լյուդմիլա Գրեբենկովան: «Մեծ հայրենականի տարիներին մեծ էր հայ ազգի ներդրումը: Մենք չենք մոռանա այն քաջագործությունների մասին, որ հայերն արեցին պատերազմի ժամանակ: Մենք այսօր ոչ մեկին չենք թողնի խեղաթյուրել պատմական իրողությունը: Հայ ազգը մեզ հետ հավասար պայքարեց, դուք ձեր՝ մի կտոր հացը կիսեցիք, պահեցիք մեր որդիներին և մեր զինվորների հետ կողք¬կողքի պայքարեցիք հաղթանակի համար, և այդ հաղթանակի համար մենք կպայքարենք: Այս տարին շատ կարևոր է հայ ազգի համար՝ նշում եք Հայոց ցեղասպանության 100¬րդ տարելիցը. 100 տարի առաջ տեղի ունեցավ ազգի կոտորած՝ հայերի ցեղասպանությունն` իրադարձություն, որի դեմ այսօր հանդես է գալիս ՌԴ Նախագահը: Այսօր ավելի քան երբևէ կարևոր է մեր երկու ազգերի բարեկամությունը»,¬ իր հերթին ընդգծեց Կուրսկի քաղաքապետը: Հայ¬ ռուսական բարեկամությունը համագործակցության ավելի մեծ հեռանկարներ ու հնարավորություններ ունի՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության շնորհիվ, այս մասին հուշակոթողի բացման ժամանակ նշեց ՌԴ Նախագահի վստահված անձ, Կուրսկի քաղաքային խորհրդի պատգամավոր՝ Նատալյա Կովտոնյուկը: «Մեր ազգերի ճակատագրերը կապված են միմյանց հետ, և այդ կապը դարերի պատմություն ունի: Մենք շատ ենք ուզում, որ այդ կապը, որ եղել է դարեր շարունակ, լինի նաև հիմա և դաշնային մակարդակով արվում է ամեն ինչ, որ այդ հարաբերություններն ավելի խորանան»,¬ ընդգծեց նա: Անդրադառնալով հայ¬-ռուսական տնտեսական և ապակենտրոնացված համագործակցությանը` Նատալյա Կովտոնյուկը հավելեց. «Այսօր, երբ Հայաստանը միացել է Եվրասիական տնտեսական միությանը, մենք համագործակցության ավելի մեծ հեռանկարներ ու հնարավորություններ ունենք: Հայաստանում այսօր իրականացվում են ենթակառուցվածքային, էներգետիկ ծրագրեր: Սակայն, այսքանով մենք չեն սահմանափակվում: Այսօր՝ Կուրսկի պատվիրակության Գյումրի կատարած այցը, որի շրջանակներում ստորագրվեց Գյումրի¬-Կուրսկ համագործակցության մտադրության մասին արձանագրությունը, խոսում է մարզերի ու քաղաքների միջև համագործակցության զարգացման մասին: Կարծում եմ՝ մենք պետք է այնպես անենք, որ աշխարհն ավելի լավն ու արդար լինի: Կարծում եմ նաև` մենք կարող ենք այնպես անել, որ ամրապնդենք աշխարհում անհրաժեշտ անվտանգությունը»,¬ նշեց Նատալիա Կովտոնյուկը: Պատվիրակությունն այցելեց Գյումրու ,,Պատվո բլուր,, հուշահամալիր, հուշակոթողին ծաղիկներ դնելուց և մոմավառությունից հետո, պատվիրակությունն այցելեց Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի տարածքում գտնվող Սրբ. Ալեքսանդրիայի եկեղեցի, այստեղ ևս պատվիրակության անդամները մոմ վառեցին: Հայր Անդրեյ Վացը հյուրերին մանրակրկիտ պատմեց և ներկայացրեց եկեղեցու պատմությունը, ինչը հաճելիորեն զարմացրեց հյուրերին: Եկեղեցու հարևանությամբ, բակում տեղի ունեցավ Կուրսկից Գյումրու 102-րդ ռազմաբազայում ծառայող զինվորականների հանդիպումը իրենց քաղաքի ղեկավարության հետ: Փոխնահանգապետը, քաղքաքագլուխը և մնացած հյուրերը զրուցեցին զինծառայողների հետ, փոխանցեցին փոքրիկ նվերներ, լուսանկարվեցին և խոստացան դրանք փոխանցել ծառայողների ընտանիքներին: Ստանալով բավականին մեծ տպավորություն այցից, հյուրերը մեկ անգամ ևս այցելեցին բարեկամության կամար, նորից խմբով լուսանկարվեցին, կրկին անգամ հավաստելով, որ այս բարեկամական այցը ունենալու է մեծ շարունակություն, քանզի այն արդեն իսկ ունի շատ խոր արմատներ:  

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-13 10:20:54