Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրու և Կուրսկի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր

02.10.2015

Հոկտեմբերի 2¬ին ճանաչողական այցով Շիրակի մարզում էր ՌԴ Կուրսկի նահանգի պատվիրակությունը՝ փոխնահանգապետ Լյուդմիլա Գրեբենկովայի գլխավարությամբ: Պատվիրակությանը Գյումրու մուտքի մոտ դիմավորելուց հետո հյուրերին ընդունեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ով ողջունելով նրանց, հույս հայտնեց, որ այս այցը պատվիրակության առաջին այցն է, բայց կունենա նաև շարունակություն: «Հայ¬ռուսական բարեկամությունը դարերի պատմություն ունի, իսկ Գյումրին այն քաղաքն է, որտեղ շատ են ռուսական հետքերը՝ ոչ միայն այստեղ տեղակայված ռուսական 102¬րդ ռազմաբազայի և սահմանապահ ջոկատի առկայությամբ, այլև այն բոլոր պատմական հուշարձանների շնորհիվ, որոնք ստեղծվել են դարերի ընթացքում: Ռուս ցարի կողմից, որպես բերդ 19¬րդ դարում կառուցված այս քաղաքը, այսօր էլ իր վրա կրում ու պահպանում է այդ հետքերը»,¬նշեց մարզպետը` ներկայացնելով մարզի տնտեսական, սոցիալական իրավիճակը, պատմական ընթացքը, 1988 թվականի ավերիչ երկրաշարժի պատճառած վնասներն ու այսօր արդեն հանրապետության երկրորդ քաղաքի վերականգնման ընթացքը: Մարզպետը նաև հույս հայտնեց՝ Շիրակի մարզի ու Կուրսկի նահանգի միջև համագործակցության հիմքերի զարգացման համար բոլոր նախադրյալները կան: Այն, որ կապերի խորացման համար բոլոր հիմքերը կան ու մնում է միայն այն զարգացնել՝ իր խոսքում նշեց նաև Կուրսկի փոխնահանագապետ Լյուդմիլա Գրեբենկովան: «Հաճելի է լսել, որ մեր երկու ազգերը շատ ամուր կապով են կապված միմյանց հետ, և ինչպես ռուսներն են շատ բան արել հայերի համար, այնպես էլ հայերը՝ Ռուսաստանի: Այն, ինչ հայ ազգը, մյուս ազգերի հետ միասին, արեց Համաշխարհային պատերազմի տարիներին՝ անմոռանալի է: Այսօր ևս Կուրսկում հայ համայնքն ամենամեծ համայնքն է. պաշտոնական տվյալներով 13 հազար հայ է աշխատում Կուրսկում՝ ակտիվ գործունեություն ծավալելով ոչ միայն տնտեսության, գյուղատնտեսության, կրթության ու մշակույթի մեջ, այլ նաև բարեգործական ծրագրերով՝ հայ համայնքը բարեգործությամբ է զբաղվում նաև Կուրսկում»,¬նշեց փոխնահանգապետը: Պատվիրակության հաջորդ կանգառը Գյումրու քաղաքապետարանն էր, որտեղ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու Կուրսկի քաղաքագլուխ Օլգա Գերմանովան ստորագրեցին արձանագրություն՝ Գյումրի և Կուրսկ քաղաքների միջև համագործակցության մտադրության մասին: Արձանագրությամբ վավերացվեցին այն ոլորտները, որտեղ կիրականացվեն փոխհամագործակցություն ծրագրեր: Գյումրու և Կուրսկի միջև ստորագրվեց համագործակցության մտադրությունների արձանագրություն: Մշակույթի ու սպորտի ոլորտներից բացի, համագործակցության ծրագրեր են նախատեսվում առևտրի, տնտեսության, կրթության և սոցիալական ոլորտներում: Որպես համագործակցության շարունակության ապացույց՝ Կուրսկի քաղաքապետը Գյումրու քաղաքպետարանի պատվիրակությանը հրավիրեց հաջորդ տարի հուլիսին մասնակցելու Կուրսկում կայանալիք Կուրսկի հայտնի տոնավաճառին, որի ժամանակ էլ կկնքվի փոխգործակցության համաձայնագիրը: «Սա առաջին քայլն է մեր երկու քաղաքների համագործակցության, արդեն իսկ մենք նախատեսել ենք համագործակցության որոշ ծրագրեր: Անչափ կարևորում եմ այս համագործակցությունը, քանի որ մեզ համար շատ թանկ է հայերի բարեկամությունը: Մենք տեսել ենք, թե ինչ նվիրվածությամբ են հայերն իրենց գործունեությունը ծավալում մեզ մոտ և, բարձր գնահատելով դա, հուսով ենք, որ այդ համագործակցությունը կարող ենք և պետք է խորացնենք»,¬իր խոսքում նշեց Կուրսկի քաղաքապետ Օլգա Գերմանովան:  

Արմենուհի Մխոյան

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46