Նորություններ
Շնորհավոր Ձեր տոնը սիրելի ուսուցիչներ
04.10.2015
Հարգելի ուսուցիչներ.
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ ուսուցչի օրվա կապակցությամբ:
Մանկավարժությունը` հայ ազգի համար միշտ եղել և կմնա ամենահարգված մասնագիտություններից մեկը, ինչը խոսում է դարեր ի վեր այդ մասնագիտության հանդեպ մեր ազգի ունեցած անսահման սիրո ու նվիրվածության մասին:
Դարեր շարունակ հավատարիմ մնալով այդ պատվավոր առաքելությանը, Ձեր ուսերին եք կրում մեր զավակների կրթության ու դաստիարակության հայրենանվեր գործը: Մեր պատմության ողջ ընթացքում դուք պաշտպանել եք հայ գիրն ու գրականությունը, այժմ էլ շարունակում եք փոխանցել սերունդներին ազնիվն ու բարին, ճշմարիտն ու գեղեցիկը:
Սիրելի ուսուցիչներ, շնորհավորելով ձեզ այս գեղեցիկ օրվա առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն և անսահման նվիրում` ձեզ վերապահված պատվաբեր և ստեղծագործ աշխատանքին:
ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆ