Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Զինծառայողների հերթական հանդիպումը ծնողների հետ

05.10.2015

 

Հոկտեմբերի 5-ին Գյումրու Հոկտեմբեր կ/թ դահլիճում, ՊՆ-3 բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, տեղի ունեցավ հայոց բանակում իրենց լավագույնը դրսևորած զինծառայողների հերթական   հանդիպումը վերջիններիս ծնողների և հարազատների  հետ: Հանդիպմանը մասնակցում էին ոչ միայն մարզից զորակոչված զինծառայողների ծնողները, այլև հայրենիքի պաշտպանի կոչումը պատվով կրող 3-րդ բանակային կորպուսի ենթակա զորամասերում իրենց ծառայությունը կատարող Շիրակի մարզից զորակոչված լավագույն զինվորները: Հանդիպմանը ներկա էր  Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Նա ողջունեց նախաձեռնությունը, կարևորեց նմանատիպ հանդիպոււմները. ,,Տղան պետք է ծառայի բանակում, մեր ժամանակ` նկատի ունեմ խորհրդային տարիներին, եթե տղան չէր ծառայում բանակում, աղջիկ չէին տալիս, հիմա դուք այդ խնդիրը լուծել եք, մնում է խաղաղություն լինի մեր երկրին, ամենավատ խաղաղությունը ամենալավ կռվից լավ է, սա միշտ հիշեք,, իր խոսքում նշեց մարզպետը: Ներկաներին ողջունեց նաև Գյումրու քաղաքապետ Ս. Բալասանյանը: ՊՆ-3-րդ բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Օնիկ Գասպարյանը հուշանվերներ ստացավ Շիրակի մարզպետի և Գյումրու քաղաքապետի կողմից: Պարգևատրվեցին նաև լավագույն զինծառայողները: Միջոցառման ընթացքում հնչեցին  համերգային կատարումներ:

Հուսանք` բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ այս գեղեցիկ ավանդույթը շարունակական կլինի:  

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-21 14:56:22