Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այսօր գրադանավարի օրն է

07.10.2015

 Հարգելի գրադարանավարներ.

 

Ընդունեք իմ շնորհավորանքները և ջերմ բարեմաղթանքները Ձեր մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա կապակցությամբ:

Հայ ժողովրդի բազմադարյա պատմությունը մշտապես սերտորեն կապված է եղել գրքին ու դպրությանը, այն հանդիսացել է կարևորագույն մի արժեք, որի շնորհիվ հայ ազգը պահպանել է իր ազգային իքնությունը համաշխարհային մշակույթի ու քաղաքականության մեջ: Գիրքը օգնել է մեր ազգին անցնելու պատմության ծանր և դժվարին ճանապարհը, ամրապնդել նրա կամքը, ազատասիրության ոգին:

Շիրակի մարզի գրադարանների աշխատակիցները տարիներ շարունակ իրենց ներդրումն են ունեցել մատաղ սերնդի մեջ գրքի ու գիտելիքի նկատմամբ սեր առաջացնելու, ապահովելու հասարակության տեղեկացվածությունը, պահպանելու և սերունդներին փոխանցելու նախնիների կուտակած փորձն ու գիտելիքները:

 Հարգելի գրադարանավարներ.Կրկին շնորհավորելով Ձեզ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ  քաջառողջություն, երջանկություն  և  հաջողություններ Ձեր աշխատանքում:                                                

 

Ամենաջերմ բարեմաղթանքներով

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ`

                                                                           ՖԵԼԻՔՍ  ՑՈԼԱԿՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58