Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ֆրեզնոյից ժամանած բժիշկնեը վիրահատություններ իրականացրեցին մարզի բուժ հիմնարկներում

09.10.2015

 Հոկտեմբերի 9-ին Ֆրեզնոյից ժամանած բժիշկների խումբը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանի ուղեկցությամբ հանդիպեց ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ: Ինչպես մարզպետի հետ հանդիպմանը նշեց Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Ապգարյանը, իր իսկ նախաձեռնությամբ և ՀՀ առողջապահության նախարարի հրավերով հոկտեմբերի 5-ից 15-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվող բազմափորձ բժիշկների խումբը, կարևորելով Հայաստանի Հանրապետության Նախագահի` ՀՀ մարզերի համաչափ զարգացման ծրագիրը, իր հիմնական գործունեությունը կծավալի  մարզերում։ 

Այդ նպատակով Պերճ Ապգարյանի գլխավորած պատվիրակության բժիշկների երեք հոգանոց խումբն այսօր կայցելի Գյումրու Բժշկական կենտրոն, Ավստրիական մանկական հիվանդանոց և Ախուրյանի Մոր և մանկան կենտրոն, որտեղ և նախատեսված է անցկացնել խորհրդատվություն, իրականացնել հետազննություն և կատարել վիրահատություններ:

Արդեն օրվա ավարտին պարզ դարձավ, որ Գյումրու բժշկական կենտրոնում խումբի լաբորոսկոպիկ վիրաբույժ Վան Պողոսյանը հետազոտել է 10 հիվանդի, վիրահատել վեցին: Մանկաբույժ գինեկոլոգ Ջեֆրի Թոմասը և նրա կինը` մանկական բուժքույր Հիդի Թոմասը երկու վիրահատություն իրականացրել են Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցում, երեք վիրահատություն Ախուրյանի Մոր և մանկան կենտրոնում:

                                

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 09:45:38