Նորություններ
,,Հայկական Ակնաբուժական նախագիծ,, 6-րդ ծրագիրն ավարտվեց Շիրակի մարզում
13.10.2015
Հոկտեմբերի 13-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը հանդիպեց Շիրակի մարզում իրենց աշխատանքն ավարտած ,,Հայկական Ակնաբուժական նախագիծ,, 6-րդ ծրագրի, աչքի շարժական հիվանդանոցի բժիշկների հետ: Շիրակի մարզպետն իր շնորհակալությունը հայտնեց մարզի ազգաբնակչության անունից, արդեն 6-րդ տարին իրականացվող մի ծրագրի համար, որը խիստ կարևոր է հատկապես մարզի սոցիալապես անապահով խավի համար: Ծրագրի ընթացքում մարզի Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի տարածաշրջանի շուրջ 230 հիվանդներ վիրահատվել են անվճար, շուրջ 200-ը ստացել են անվճար խորհրդատվություն և հետազոտություն: Շիրակի մարզպետը պատվոգրեր հանձնեց հանդիպմանը ներկա բժիշկներին և բուժքույրերին, մարզի ազգաբնակչությանը ցուցաբերած անհատույց բժշկական օգնության համար: Աշխատանքի բերումով Շիրակի մարզպետի մոտ գտնվող ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը ևս օգտվելով պատեհ առիտից, իր անունից ևս շնորհակալություն հայտնեց ծրագրի ղեկավարներին և ծրագիրն իրականացնողներին, այդչափ մեծ և անգնահատելի աջակցություն մատուցելու համար: Բժիշկներին և բուժ անձնակազմի անդամներին շնորհակալական պատվոգրեր հանձնեց նաև Շիրակի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը: