Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Համբարձում Թառլանյանը ,,Ապագայի աստեղերը 2015,, միջազգային համերգ-փառատոնի մրցանակակիր

13.10.2015

 Հոկտեմբերի 13-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը հանդիպեց սեպտեմբերի 5-ից 11-ը Թուրքիայի Մարմարա քաղաքում ,,Ապագայի աստեղերը 2015,,  միջազգային համերգ-փառատոնի մրցանակակիր, Շիրակի մարզի Անիպեմզա համայնքի 10 ամյա բնակիչ Համբարձում Թառլանյանին: Հայաստանը ներկայացնող Շիրակի մարզի միակ ներկայացուցչի, Հայկական ազգային երգն այնքան է գերել փառատոնի ժյուրիին, որ Համբարձումի մեդալը և հուշանվերը հանձնել է փառատոնի Թուրքիան ներկայացնող ժյուրիի անդամը: Ի դեպ, հեղինակավոր ժյուրին, որը բաղկացած է եղել 10 հոգուց, չորսը ներկայացրել են Թուրքիան, երկուսը` Վրաստանը, մեկական` Գերմանիան, Իտալիան և Հայաստանը: Շիրակի մարզպետը, մարզպետի խորհրդականը հիացմունքով լսում էին այն երգ, որը Համբարումը կատարել էր փառատոնին: Անթաքույց հիացմունք, հպարտության վեհ զգացողություն, ահա թե ինչ զգացին Համբարձումի երգի կատարման սակավաթիվ ներկաները, պատկերացրեք ինչ պոռթկում է եղել Մարմարայում Հայկական ազգային երգը ներկայացնելուց հետո, ավելին, Թուրքիայում հաղթող է ճանաչվել Հայ մանչուկը ֆիդայական երգի կատարմամբ, որի բառերն են` Ախ էն երկրի հողին մատաղ, պիտի՛ գնանք վաղ թէ ուշ, Սիրով լինի, սրով լինի, պիտի՛ գնանք վաղ թէ ուշ, Արարատի գլխին դրոշ պիտի լինի, վաղ թե ուշ: Շիրակի մարզպետը հանդիպման ավարտին, փոքրիկ հերոսին հանձնեց նկար և հորդորեց, պահիր ու հիշիր, ինչպես էս ստացել և ինչու, շատ կարևոր է, տարիներ անց նոր կզգաս դրա հզորությունը: Ապրես, արի համբուրեմ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 12:28:25