Նորություններ
Այսօր Հայ Մամուլի օրն է
16.10.2015
Մամուլի բնագավառի հարգելի աշխատողներ.
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Ձեր մասնագիտական տոնի`Մամուլի օրվա կապակցությամբ:
Ձեր տոնը ևս մեկ առիթ է հիշելու լրագրողական աշխատանքի կարևորության մասին: Այսօր, խիստ կարևորվում և արժևորվում է մամուլի դերը քաղաքացիական հասարակության կայացման, հասարակական կարծիքի ձևավորման գործում:
Կարող ենք վստահ ասել, որ ժողովրդավարության ուղիով ընթացող մեր երկրում այսօր մամուլը կայացած կառույց է, որի շնորհիվ մեր ժողովուրդն անհրաժեշտ տեղեկատվություն է ստանում ինչպես մեր երկրում,այնպես էլ աշխարհում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձության վերաբերյալ:
Մամուլի հարգելի աշխատակիցներ.
Օգտվելով առիթից մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և մասնագիտական գործունեության մեջ նորանոր ստեղծագործ հաջողություններ:
Ամենաջերմ բարեմաղթանքներով
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ` ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆ