Նորություններ
Գյումրիում իր դռները բացեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին
17.10.2015
Գյումրիում հոկտեմբերի 17¬ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի՝ օծվեց Գյումրու Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մկրտության ավազանն ու սուրբ սեղանը: Եկեղեցու վերաօծման կարգով երկարատև դադարից հետո, այն կրկին իր դռները բացեց, որպես հավատքի տուն: Մինչ այս, երեկոյան տեղի էր ունեցել Դռնբացեքի արարողություն, օծվել էին եկեղեցու սյուները: Եկեղեցու վերաօծման առթիվ իր Հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանք էր հղել Վեհափառ Հայրապետը: Գյումրու Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերաբացման ուրախալի առիթով հավատացյալ ժողովրդին ուղղված ուղերձը ընթերցեց Շիրակի թեմի առաջնորդը: Գյումրու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» կամ, ինչպես ժողովուրդն է կոչում՝ «Գեղցոնց ժամը» կառուցվել է 1812 թվականին թաղամասի բնակիչների հանգանակություններով՝ եղբայր քահանաներ Տ. Պետրոսի և Տ. Ավագի կողմից: Եկեղեցին ունեցել է եռանավ« կենտրոնագմբեթ կառույց և փոքր զանգակատուն։ Եկեղեցու հարակից տարածքում գտնվող բնակչությունը զբաղվել է հողագործությամբ և անասնապահությամբ։ Դրա համար էլ ժողովուրդը եկեղեցին անվանել է Գեղցոնց ժամ։ Խորհրդային միության տարիներին եկեղեցու գմբեթը քանդել են և եկեղեցին վերածել են պահեստի։ 1926 թվականի երկրաշարժը տեսած եկեղեցին 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի պատճառով կրկին խարխլվեց« բայց չփլվեց։ Թեև հետագա տարիներին իրականացված լրացուցիչ ամրությունների միջոցով փորձ էր արվել կանխել եկեղեցու հետագա փլուզումը« դա այդպես էլ չի 10/18/2015 Երկարատև դադարից հետո հավատացյալ գյումրեցիների առջև իր դռները բացեց Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին հաջողվում՝ 2003 թվականին եկեղեցին ինքնափլուզվեց։ Կանգուն էր մնացել միայն ժամերգության գավիթը: Եկեղեցու վերականգնման աշխատանքները Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ մեկնարկել էին 2014 թվականին՝ ծնունդով գյումրեցի սոչիաբնակ բարերար Գագիկ Պետրոսյանի հանգանակությունների շնորհիվ: Ի դեպ, բարերարի պապը եղել է այս եկեղեցու վերջին քահանան: Հենց պապերից եկած՝ հավատքի տաճարի կարևորության խորհուրդն է, որ Գագիկ Պետրոսյանին մղել է եկեղեցին վերականգնելու քայլին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակով՝ բարձ գնահատելով եկեղեցաշինության գործում ունեցած ավանդը, եկեղեցու բարերար Գագիկ Պետրոսյանը պարգևատրվեց «Սբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանով: «Լինելով քահանայական տոհմի ժառանգ, դուք որդիական անեղծ սիրով հանձն առաք հովանավորելու Գյումրիի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցման, տարածքի բարեզարդման աշխատանքները՝ նոր լուսավոր էջ հավելելով Շիրակի թեմի պատմության մեջ: Մենք փառք ենք մատուցում առ Աստված, որ խորհրդային տարիներին փակված և երկրաշարժից խոնարհված հնամենի ուխտավայր եկեղեցին վերստին իր դռներն է բացում հավատացյալ ժողովրդի առջև: Բարձր գնահատելով Ձեր բարի վաստակը և սիրով ընդառաջ գնալով Շիրակի թեմի առաջնորդի խնդրանքին՝ Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերաօծման առիթով, Հայրապետական այս կոնդակով, շնորհում ենք Ձեզ Առաքելական մեր սուրբ եկեղեցու «Սբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշը: Թող այս պարգևը Ձեզ համար դառնա խանդավառության նոր ալիք, որպեսզի դուք շարունակեք օրհնյալի Ձեր նվիրումով ու հավատարմությամբ ծառայությունն ի բարօրություն մեր ժողովրդի ու Առաքելական մեր սուրբ եկեղեցու»,¬ նշված էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակում: Սրբատառ կոնդակն ու շքնաշանը բարերարին հանձնելով՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոսը ևս շնորհակալություն հայտնեց բարերարին՝ եկեղեցակառույց այս մեծ գործի համար՝ ցանկություն հայտնելով, որ այսպիսի նվիրյալ հայորդիների թիվը մեծանա` հուսալով, որ շատերը կհետևեն այս օրինակին ու կշարունակեն դարերից եկած եկեղեցիների վերականգնման սուրբ ձեռնարկը: Արմենուհի Մխոյան