Նորություններ
Շիրակի հիմնախնդիրներին ուղղված ևս մեկ համագումար Գյումրիում
24.10.2015
Հոկտեմբերի 24-ին «Շիրակ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպությունը Գյումրիում անցկացրեց իր 5-րդ համաժողովը, որի ժամանակ մանրամասն խոսվեց Գյումրիի խնդիրների մասին: Միութենական համաժողոնի ընթացքում զեկույցներով հանդես եկան ՀՀ Շիրակի մարզպետ Ֆ. Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Ս.Բալասանյանը, ինչպես նաև միավորման նախագահ Վարազդատ Ավոյանը, ով ի մի բերեց աղետից 26 տարի անց արված ու չարված աշխատանքները: Վարազդատ Ավոյանը տեղեկացրեց, որ «Շիրակ հայրենակցական միավորում» կառույցի մասնագետները վարչապետին են ներկայացրել Շիրակի մարզի ու մասնավորապես Գյումրի քաղաքի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ծրագրային առաջարկություններ: Նրանք առաջարկում են Շիրակի մարզը ճանաչել հատուկ տնտեսական գոտի, 2016 թվականի բյուջեով ավելացնել ֆինանսական հատկացումները մարզին, ներառել Գյումրիի վերականգնումը, ընդլայնել տեղական իշխանությունների լիազորությունները: ՀՀ Շիրակի մարզպետն էլ իր զեկույցում կանգ առավ վերջին 2-3 տարիների ընթացքում մեր մարզում կատարված աշխատանքների վրա.,,Մարզի 70 համայնքներում իրականացվել են մոտ 67-մլն դրամի կապիտալ շինարարության աշխատանքներ, որոց թվում են համայնքներում ջրարբիացման համակարգի իրականացումը, Ազատանի մանկապարտեզը, Աշոցքի դպրոցը, Մարալիկի հիվանդանոցը, Գյումրիում պաթոլոգո-անատոմիական լոբորատորիան, տեխնոպորկը, դելինկը, որոնք արդեն շահագործման են հանձնվել; Ինչպես նշեց Ֆ.Ցոլակյանը մեր մարզի բոլոր խնդիրներից տեղյակ է ՀՀ նախագահը, որոնք քննարկվել են նրա հետ հանդիպման ժամանակ և տրվել են հանձնարարականներ: Այնուամենայնիվ, մեր մարզի թիվ մեկ խնդիրը մնում է աշխատատեղերի պակասը.որի լուծման համար էլ մարզպետը ներկայացրեց իր տեսկետը.,, Բարեգործությունը պետք է դառնա նպատակային, բարեգործություն արվի այնպես, որ ստեղծվեն աշխատատեղեր, որպեզի պակասի գործազրկությունն ու արտագաղթը,,:
Շիրակ հայրենակցական միության վերջին համագումարի ուղերձում, կազմակերպության ղեկավարությունը ներկայացնող հեղինակավոր անհատների հրապարակային ելույթներում բարոյախրատական հորդորներից զատ ուղղվեցին փոխըմբռնման ու ← Վերադառնալ ցուցակին
Վերջին թարմացումը՝ 2024-12-21 14:56:22