Նորություններ
Վերականգնվեց Ռաֆայել Աթոյանի "Ջաղացի ճանապարհին" որմնանկարը
09.11.2015
Նոյեմբերի 9-ին Գյումրու նոր վերանորոգված երիտասարդական պալատում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի , մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի , ՀՀ Շիրակի մարզպետ Ֆ. Ցոլակյանի և Գյումրու քաղաքապետ Ս. Բալասանյանի մասնակցությամբ տեղի ունեցավ գյումրեցի գեղանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանի՝ ռեստավրացիայի ենթարկված «Ջրաղացի ճանապարհին» որմնանկարի բացումը: Նշենք, որ գեղանկարիչն իր կյանքի վերջին տարիներին ստեղծագործել է ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում: "Ջաղացի ճանապարհին" որմնանկարը վերականգնվել է ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրի միջոցով: ԱՄՆ դեսպանն ու ՀՀ մշակույթի նախարարը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ համատեղ մամուլի ասուլիս տվեցին`որմնանկարի ֆոնի ներքո: ՀՀ Շիրակի մարզպետն իր խոսքոււմ գոհունակություն հայտնեց ԱՄՆ դեսպանին մեր մարզում մշակութային արժեքների վերականգման գործում ներդրում ունենալու համար և վստահեցրեց, որ նման ծրագրեր իրականացնելու դեպքում միայն ուրախ կլինենք: Հավելենք, որ հաաջորդ տարի նույն ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերանորոգել Հակոբ Հակոբյանի ,,Սարերում,, որմնանկարը: