Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վերականգնվեց Ռաֆայել Աթոյանի "Ջաղացի ճանապարհին" որմնանկարը

09.11.2015

 Նոյեմբերի 9-ին  Գյումրու նոր վերանորոգված երիտասարդական պալատում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի , մշակույթի  նախարար Հասմիկ Պողոսյանի , ՀՀ Շիրակի մարզպետ Ֆ. Ցոլակյանի և Գյումրու քաղաքապետ Ս. Բալասանյանի մասնակցությամբ տեղի ունեցավ գյումրեցի գեղանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանի՝ ռեստավրացիայի ենթարկված «Ջրաղացի ճանապարհին» որմնանկարի բացումը: Նշենք, որ գեղանկարիչն իր կյանքի վերջին տարիներին ստեղծագործել է ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում: "Ջաղացի ճանապարհին" որմնանկարը վերականգնվել է ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրի միջոցով: ԱՄՆ դեսպանն ու ՀՀ մշակույթի նախարարը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ  համատեղ մամուլի ասուլիս տվեցին`որմնանկարի ֆոնի ներքո: ՀՀ Շիրակի մարզպետն իր խոսքոււմ գոհունակություն հայտնեց  ԱՄՆ դեսպանին մեր մարզում մշակութային արժեքների վերականգման գործում ներդրում ունենալու համար և վստահեցրեց, որ նման ծրագրեր իրականացնելու դեպքում միայն ուրախ կլինենք: Հավելենք, որ հաաջորդ տարի նույն ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերանորոգել Հակոբ Հակոբյանի ,,Սարերում,, որմնանկարը: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 12:28:25