Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը հանդիպեց ՀՀ-ում ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

13.11.2015

Նոյեմբերի 13-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Ջերմ և անմիջական զրույց ծավալվեց կողմերի միջև:
Շիրակի մարզպետը ողջույնի խոսքում նշեց. ,,Ուրախ եմ հանդիպման համար, պետք է նախապես Ձեզ ասեմ` մեր մարզը Ֆրանսիայի հետ ջերմ ու սերտ հարաբերությունների մեջ է, այս մասին, վստահ եմ, ինքներդ էլ գիտեք: Մինչ Շիրակի մարզի մասին Ձեզ պատմելն ուզում եմ շնորհակալություն հայտնել ֆրանսիացիներին 88-ի աղետին ժամանակ մեզ աջակցելու ու սատարելու համար ,,:
Շիրակի մարզպետը դեսպանին ներկայացնելով մարզը` նշեց, որ այն մինչ երկրաշարժը եղել է արդյունաբերական կենտրոն, բազմաթիվ գործարաններ են աշխատել, որոնք ավերվել են աղետից: ,,Հիմա Շիրակում, մասնավորապես, Գյումրիում, վերականգնողական բավական լայնածավալ աշխատանքներ են կատարվել, վերականգնվել է ավերված բնակֆոնդը, իհարկե, անելիքներ դեռ կան,,,-ասաց մարզպետը:
Անդրադառնալով հայ-ֆրանսիական բարեկամությանն, ինպես նաև Շիրակի մարզի հետ անմիջական շփումներին, մարզպետ Ֆ. Ցոլակյանն ուրախությամբ փաստեց, որ Գյումրիում գործում է ֆրանսիական թեքումով դպրոց, ֆրանսերենով հետաքրքրվողների մեծ բանակ:
,,Ասեմ Ձեզ, պարոն դեսպան, որ գյումրեցիները գիտելիքի, հումորի, մշակույթի, արհեստի ու արվեստի մարդիկ են, այստեղ շատ զարգացած է սպորտը: Գյումրին ամենաշատ հնություններ պահպանած քաղաքներից մեկն է,,-նշեց Ֆելիքս Ցոլակյանը:
Խոսելով տուրիզմի զարգացման հեռանկարների մասին դեսպանը նշեց, որ հնությունների ցուցադրման առումով Գյումրին բավական լուրջ ներուժ ունի: Ըստ դեսպանի հայ-ֆրանսիական բարեկամությունը բավական բարձր մակարդակի վրա է, ամեն ինչ պետք է անել տնտեսական հարաբերությունների խորացման համար:
Հանդիպման ավարտին դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար, կողմերը հույս հայտնեցին, որ հանդիպումներն ու համագործակցությունը կրելու են շարունակական բնույթ:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 09:45:38