Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դանիել Ղազարյանի անվան երաժշտական դպրոցը դարձավ 60 տարեկան

19.11.2015

Նոյեմբերի 19-ին Արթիկի Դանիել Ղազարյանի անվան երաժշտական դպրոցը նշեց հիմնադրման 60-ամյակը: Չնայած դպրոցը տարիներ առաջ վերանորոգվեց, սակայն ի սկզբանե չունենալով դահլիճ, միջոցառումը տեղի ունեցավ գեղարվեստի դպրոցի մասնաշենքի նորոգված դահլիճում, որտեղ էլ երաժշտական դպրոցի սաները հանդես են գալիս իրենց կատարումներով: Արթիկի Դանիել Ղազարյանի անվան երաժշտական դպրոցի սաները վաղուց հանրապետական և միջազգային փառատոններում դարձել են դափնեկիրներ և արժանացել են բարձր պարգևների և պատվավոր մրցանակների: Դպրոցի երգչախումբը, որն արդեն մի քանի տարի հաղթող է ճանաչվում հանրապետական բազմաթիվ մրցույթներում, շնորհիվ ինչի ընդգրկված է հանրապետության թվով 33 երգչախմբերի ցանկում, իր ելույթով բացեց դպրոցի հոբելյանական տարեդարձին նվիրված միջոցառումը: Երաժշտական դպրոցի ամենափոքր 6-ամյա աշակերտուհին արդեն իսկ փայլելով իր տաղանդով` հատուկ երաժշտություն էր գրել իր հարազատ դպրոցի հոբելյանի առիթով: Դպրոցի 60 ամյա հոբելյանի առիթով, Արթիկցիներին շնորհավորելու էին եկել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանը, Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Դանիել Ղազարյանի որդին, ներկայացուցիչներ Շիրակի մարզպետարանից և մշակույթի նախարարությունից: Մշակութային կրթության ասպարեզում ունեցած ավանդի և դպրոցի 60-ամյա հոբելյանի կապակցությամբ պատվոգրեր հանձնվեցին երաժշտական դպրոցի տնօրենին և շուրջ մեկ տասնյակի հասնող ուսուցիչներին` Շիրակի մարզպետի ու մշակույթի նախարարի կողմից, իսկ դպրոցը պարգևատրվեց ՀՀ Մշակույթի նախարարության ,,Գրիգոր Նարեկացի,, հուշամեդալով: Տարեդարձի կապակցությամբ դպրոցը նվերներ ստացավ նաև Շիրակի մարզպետից և Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանից: Տոնական համերգին իրենց կատարումներով դպրոցի հոբելյանը շնորհավորեցին Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի պրոֆեսոր դասախոսներ, երաժիշտ-կատարողներ, անվանի դաշնակահարներ, դպրոցի հետ կապ չունեցող, բայց դպրոցին հավատարիմ մարդիկ:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 09:45:38