Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպանի հետ

27.11.2015

 Նոյեմբերի 27-ին ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը հանդիպեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի, դեսպանի տիկնոջ` Աննա Սվիտալսկայայի, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային հանրապետության փոխդեսպան Նադիա Լիխտենբերգի, ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մադինա Նավարոյի հետ: Շիրակի մարզպետը ողջունեց հյուրերին, համառոտ ներկայացրեց տեղեկատվություն մարզի վերաբերյալ, խոսեց և ներկայացրեց ԵՄ հետ իրականացրած ծրագրեի մասին, որոնց մասնակցություն է ունեցել մարզպետարանը, և որը շարունակվում է մինչև օրս: Դեսպան Պյոտր Սվիտալսկին ևս ողջունելով մարզպետ Ցոլակյանին նշեց. ,,Այս այցը Շիրակի մարզ առաջինն է, բայց վստահեցնում եմ Ձեզ, որ վերջինը չի լինի, ավելին ասեմ` Հայաստանում Եվրոպական միությունը նախատեսում է ավելի խորացնել կապերը մարզերի հետ և նոր ծրագրեր իրականացնել գյուղական համայնքներում: Եվրոպական միությունը մեծապես գնահատում է մարզերի հետ համագործակցությունն ու ինտենսիվ կապը: Ես անձամբ կնախընտրեի ավելի հաճախ այցելել մարզեր` հատկապես Գյումրի: Նոր պաշտոնում երկու ամիս եմ, բայց բազմիցս լսել եմ մարզի` Գյումրու մասին, առավել ընդգրկուն լսեցի հիմա հենց ձեզանից քաղաքի ու այն ձեռքբերումների մասին, որ մարզն ունի արվեստի, մշակույթի ու սպորտի բնագավառներում, և իհարկե ամենակարևորը` հումորի բնագավառում,,: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն իր գոհունակությունը հայտնեց Գերմանիայի կառավարությանն` իրականացրած բազմաթիվ ծրագրերի համար, որոնցից մեկն այս պահին ավարտական փուլում է, խոսքը KFW խմելու ջրագծերի փոփոխման ծրագրի մասին էր, որն իր ծավալով աննախադեպ էր, և որում ընդգրկված էր ոչ միայն Գյումրին, այլ Արթիկ, Մարալիկ և շատ ու շատ համայնքներ: ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մադինա Նավարոյի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց փոխանակվել նոր ծրագրերով` ուղղվածություն վերցնելով հատկապես գյուղեր, այնտեղ կա և մեծ պահանջարկ և կարիք: Առաջարկն ընդունվեց գոհունակությամբ, քանի որ իրենք էլ են ուզում ավելի հզորացած տեսնել գյուղերը: Ֆելիքս Ցոլակյանը դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ նվերներ փոխանակելուց հետո, դեսպանի կրծքին ամրացրեց Անմոռուկը` հորդորելով, հիշել և պահանջել: Ապա նախնական պայմանավորվածության համաձայն դեսպանը և նրան ուղեկցողներն ուղղվեցին Գյումրու քաղաքապետարան` հանդիպելու քաղաքապետի հետ:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58