Դեկտեմբերի 17-ին Գյումրու ,,Հոկտեմբեր,, կ/թ-ում ցուցադրվեց Արգենտինական ,,Մետեգոլ,, անիմացիոն ֆիլմը Գյումրիի տարբեր դպրոցներից մոտ երկու հարյուր աշակերտների համար: ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության դեսպանության, “Ֆայդեք Արմենիա” հիմնադրամի և Շիրակի մարզպետարանի հետ համագործակցությամբ իրակացվող այս միջոցառման նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության մարզերում մշակութային գործունեության զարգացմանը: Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը, հյուպատոս Ադրիանա Տրոտտան, ,,Ֆայդեք Արմենիա,, հիմնադրամի տնօրեն Նարինե Հայրապետյանը: Մինչև ֆիլմի սկիզբը, ,,Ֆայդեք Արմենիա,, հիմնադրամի տնօրեն Նարինե Հայրապետյանը հակիրճ ներկայացրեց ցուցադրվող Խուան Խոսե Կամպանելլայի ,,Մետեգոլ,, անիմացիան ֆիլմի վերաբերյալ փոքր տեղեկատվություն, որն ի դեպ Արգենտինական ֆիլմերի 4-րդ փառատոնում բավականին մեծ հաջողություն է ունեցել, որից հետո դպրոցականներին ողջունեց ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության դեսպաս Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, ով գիշերն էր ժամանել Հայաստան, ինչը չխանգարեց հանդիպել երեխաներին և ողջունել վերջիններիս: Ֆիլմի դիտումից հետո փորձեցինք ճշտել, արդյոք երեխաները չեն ձանձրացել 107 րոպե տևողությամբ ֆիլմից, և չեն հեռացել դահլիճից, պարզվում է, ոչ մի երեխա, նույնիսկ ֆիլմի ընթացքի ժամանակ ներս ու դուրս չի արել, ինչն իրոք վկայում է ֆիլմի այդչափ հետաքրքիր լինելը: