Նորություններ
Գյումրու շախմատի մարզադպրոցը 30 տարեկան է
25.12.2015
Դեկտեմբերի 25-ին Գյումրու շախամատի մարզադպրոցում, մեծ հանդիսությամբ նշվեց դպրոցի հիմնադրման 30 ամյակը: Միջոցառմանը մասնակցութ էին ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Հովիկ Խալիկյանը, գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը, հյուրեր մայրաքաղաքից, մարզպետարանի և քաղաքապետարանի սպորտ բաժնի պատասխանատուներ: Մինչև միջոցառման սկսվելը, դպրոցի մուտքի մոտ տեղի ունեցավ հուշաքարի բացման արարողություն, որն ազդարարում էր 1985 թվականին դպրոցի հիմնադրման և նրանում մեծ դերակատարություն ունեցած դպրոցի նվիրյալ Վահան Խալիկյանի մասին: Դպրոցի հիմնադրման և անցած ուղու վերաբերյալ փոքրիկ տեսանյութի դիտումից հետո, Ռաֆայել Վահանյանը և դպրոցի դասատուները սկսեցին 3 րոպեանոց փոքրիկ շախմատային տուրնե: Ավարտին հաղթողներին շնորվեցին պարգևներ: Դպրոցի հիմնադրման 30 ամյակի կապակցությամբ ելույթներ ունեցան Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ով իր ելույթից հետո նաև պարգևատրեց դպրոցի դասատուներին, և հեռուստացույց նվիրեց դպրոցին: Դասատուներին պարգևատրեց և ողջույնի խոսքով հանդես եկավ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով իր խոսքում մասնավորապես շեշտեց հետայսու էլ ավելի ուշադիր լինել դպրոցին և նրա խնդիրներին: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Հովիկ Խալիկյանը և Գյումրու քաղաքապետին դիմեց դպրոցի դասարաններից մեկը, դպրոցի հիմնադիր Լորիս Քալաշյանի ունունով դնելու առաջարկով, խոստանալով, կահավորանքն ու մարզագույքն ապահովել: Պարոն Բալասանյանը տեղում հայտարարեց դասասենյակներից մեկը երախտավորի անվամբ կոչելու մասին: Միջոցառման մասնակիցներին ողջունեց և իր հիշողություններով կիսվեց Ռաֆայել Վահանյանը: Մասնակիցների ելույթներն ընդմիջվում էին Համբաձում Թառլանյանի ազգագրական երգերի կատարումներով: