Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2016 թվականի առաջին օրը թվերով

01.01.2016

 


Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց – 01.01.2016 թվականի գիշերը – լույս աշխարհ են եկել 3 տղա, երկուսը սպասում են.
Ախուրյանի մոր և մանկան հիվանդանոց - 31.12.2015թ. – 2 տղա
01.01.2016 թվականի առաջին օրը ծնվել են 5 երեխա, 3 տղա, 2 աղջիկ, մեկը սպասում է.
31.12.2015 – 4 երեխա
01.01.2016 – 8 երեխա, երեքը սպասում են.
Շնորհավորում ենք մեր բալիկներին և նրանց ծնողներին, ցանկանում առողջություն և երջանկություն, իսկ սպասողներին` բարի ազատում.
31.12.2015-լույս 01.01.2016 գրանցված դեպքեր և պատահարներ.
Գրանցվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, եղել են վիրավորներ, ովքեր հիվանդանոց են տեղափոխվել, բարեբախտաբար վիճակներն ըստ բժիշկների եղել է թեթև և զննությունից և համապատասխան միջամտություններից հետո բոլորը գնացել են տուն: Գմփուցիկների հետ անզգույշ վարվելու երկու դեպք է գրանցվել, որոնց ևս տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն, վիրակապել և ճանապարհել են տուն. Այս անզգույշ մոտեցումը չարիք է դարձել հատկապես այդ հրաշալի գիշերը, Փառք Աստծո, որ առաջին դեպքերն անցել են բարեհաջող, առանց լուրջ հետևանքների. Խնդրում և հորդրոում ենք զգույշ լինել.
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց հիվանդ չի տեղափոխվել, մանկական բաժնում բուժում են ստանում ոչ տոնական օրերի հետ կապված երկու փոքրիկներ. Իրենց առողջություն ենք մաղթում.
Մարզային փրկարար ծառայությունից տեղեկացանք, մարզի տարածքում ամեն ինչ հանգիստ է, որևէ առտառոց դեպք կամ պատահար չի գրանցվել ոչ 31.12.2015 թվականին, ոչ էլ դրան հաջորդած Նոր տարվա գիշերը, միայն կա ճանապարհների դժվար անցանելիության խնդիր.
Սակայն, ինչպես ճշտեցինք մարզպետարանի ճանապարհաշինության բաժնի պետից, մարզում 14:00-ի դրությամբ դժվար անցանելի ճանապարհներ չկան, բոլոր ճանապարհները մաքրվում են և անցանելի են. Բոլորին մաղթում ենք բարի ճանապարհ, եղեք զգույշ և չմոռանաք, որ Ձեզ տանը սպասողներ կան.
Բարի Ամանոր և Սուրբ Ծննունդ.
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:43:55