Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրացավ Ավետիսյանների ընտանիքի սպանության մեկ տարին

12.01.2016

 Հունվարի 12­-ին լրացավ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության տարելիցը: Հարազատները մինչ գերեզմաններ այցելելը եղան տանը, որտեղ դեպքից մեկ  տարի անց նրանց համար բացվեց տան դուռը. տանն ամեն ինչ նույն էր՝ նույնիսկ տոնածառն ու երեխաների խաղալիքները, անկողինները, միայն խուզարկության արդյունքում մի փոքր խառնաշփոթ էր: Այնուհետև հարազատները և թաղի բնակիչները ուղևորվեցին ,,Շիրակ,, գերեզմանատուն: ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ուղեկցությամբ, Աժ պատգամավորներ, քաղաքային ու մարզային իշխանույթունների ներկայացուցիչները ևս այցելեցին  ,,Շիրակ,, գերեզմանատուն, որտեղ հանգչում են Ավետիսյանների ընտանիքի 7 անդամները, ծաղիկներ դրեցին նրանց շիրիմներին և հարգանքի տուրք մատուցեցին: Գերեզմանատանը տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն: Արդեն երեկոյան Գյումրու «Սբ Աստվածածին» (Յոթ վերք) եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ 2015 թվականի հունվարի 12-­ին Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի: Կարգին մասնակցելու և իրենց աղոթքն առ Աստված հղելու նպատակով եկեղեցի էին եկել ինչպես Ավետիսյանների հարազատները, այնպես էլ շատ գյումրեցիներ: Կարգից հետո եկեղեցու բակում կազմակերպվեց մոմավառություն:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 19:39:56