Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի ՄՓՎ 2015թ. -ի ընթացքում կատարած աշխատանքների մասին

21.01.2016

Հունվարի 21-ի Շիրակի մարզպետարանի դահլիճում ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան 2015 թվականին կատարած աշխատանքների հաշվետվությամբ: Հաշվետվությանը մասնակցում էին ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական ռեզերվեների գործակալության պետ Սերգեյ Շահինյանը, Գյումրու քաղաքապետի տեղակալը, ուժային կառույցների ներկայացուցիչներ, ներկա էին նաև ճանշինի պատասխանտուներ, ԶԼՄ ներկայացուցիչներ: Նախ հաշվետվությամբ հանդես եկավ Շիրակի մարզային փրկարար ծառայության պետ Մարատ Սարիբեկյանը: Ապա հրշեջ ծառայության պետը, սեյսմիկ և հիդրոմետ ծառայությունների պետերը: Լսելով բոլորի ելույթները՝ վերջում իր դիտողությունները ներկայացրեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Նա կոչ արեց տեխնիկապես պատրաստ լինել՝ մեջբերելով Գյումրու Լաչինի միջանցք կոչվող տարածքում տեղի ունեցած մեծ հրդեհը, երբ բնակարան այրվեց: Երկրորդ ծանր դեպքը Քարաբերդ գյուղի դաշտերի վառվելն էր, երբ որ գիշերը քամի է, ցորենի դաշտերն այրվում էին: Ես այստեղ չէի, բայց հիշում եմ, որ կապի մեջ էի նախարարության հետ, տարբեր տեղերի հետ, հրշեջ մեքենաները բերեցինք- հասցրեցինք Արթիկից, խնդրեցինք Թալինից: Դրան պատրաստ պետք է լինենք, դուք ինքներդ պետք է կազմակերպեք, որ չհասնի դրան: Շիրակի մարզպետը գոհ էր փրկարարների աշխատանքից, որոնք ամեն ինչ արել են ճանապարհների ձմեռային պահպանման գործում, նորմալ աշխատել են ՝ առանց խնդիրներ ստեղծելու: Ֆելիքս Ցոլակյանն այս հարցում շնորհակալ էր նաեւ ոստիկանությանը: Նա հրշեջ ու փրկարարական ծառայություններին հորդորեց հասարակական միջոցառումների ժամանակ ավելի ուշադիր լինել: «Ավելի անվտանգ է 200 հազար մարդը միտինգի ժամանակ փողոցում, քանի 1000 մարդը փակ տարածությունում միջոցառման ժամանակ», -ասաց մարզպետը՝ խնդրելով թատրոնում կամ այլ վայրերում հասարակական միջոցառումների ժամանակ շտապօգնությունից բացի փրկարարական ծառայության մասնակցությունը: Շիրակի մարզպետն այս խոսքի վրա վերհիշեց Գյումրու ծերանոցում էլեկտրական ջեռուցիչից բռնկված հրդեհը՝ նշելով, որ հազար ու մի հարց կա, անընդհատ պետք է ուշադրությունը պահել ու լուծել ժամանակին հասնելու խնդիրը: Ի դեպ, մարզպետը խնդրեց՝ նեղանալ չլինի, պետք է արդյունավետ աշխատել:  ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական ռեզերվեների գործակալության պետ Սերգեյ Շահինյանը  բավարարեց գնահատեց շիրակցիների աշխատանքը:
 

 2015թ.-ի ընթացքում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի տարածքում գրանցվել է`

       571 արտակարգ դեպք (2014թ.`543), որոնց հետևանքով զոհվել է` 32 (2014թ.`45), վիրավորվել` 368 մարդ (2014թ.`388):

Այսպիսով, 2015թ. -ի  ընթացքում մարզում 2014թ. համեմատությամբ գրանցված արտակարգ դեպքերի թիվը  աճել է  28-ով, (5.1%-ով) զոհերի թիվը  նվազել է 13-ով (28.8%-ով), իսկ վիրավորների թիվը   նվազել է  20-ով (5.1%-ով):

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44