Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տոնական միջոցառում նվիրված Հայոց Բանակի օրվան

27.01.2016


Հուվարի 27-ին Գյումրու ,,Հոկտեմբեր,, կ/թ տեղի ունեցավ Հայոց Բանակի օրվան նվիրված միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, մարզպետի տեղակալներ Սեյրան Պետրոսյանը, Հարություն Արշակյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, քաղաքապետի տեղակալները, ՀՀ ՊՆ  Շիրակի կայազորի   հրամանատար,  գնդապետ  Սարգիս Տարախչյանը, հյուրեր, զինծառայողներ: ՀՀ պետական դրոշը ներս բերելուց և ՀՀ պետական օրհներգը հնչեցնելուց հետո, ցուցադրվեց ֆիլմ նվիրված ՀՀ Բանակի կազմավորմանը: Ֆիլմի դիտումից հետո խոսքով հանդես եկավ  Շիրակի թեմի   առաջնորդ  Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Սրբազանի ելույթին հաջորդեց ՀՀ Շիրակի մարզպետ  Ֆելիքս Ցոլակյանի շնորհավորանքի խոսքը: Մարզպետի ելույթից հետո, կայազորի մի շարք ծառայողներ պարգևատրվեցին մարզպետի  պատվոգրերերով   և հուշանվերներով: Ելույթներն ընդմիջվեցին կարճ համերգային ծրագրով, ոիրն հաջորդեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ողջույնի խոսքը, ապա նվերների հանձնման արարողությունը: Երկրապահ կամավորականների միության Շիրակի մարզային խորհրդի փոխնախագահ Անանիկ Ոսկանյանի կողմից ևս եղան պարգևատրվողներ, որից  հետո ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ՊՆ  Շիրակի կայազորի   հրամանատար,  գնդապետ  Սարգիս Տարախչյանը: Շիրակի կայազորի հրամանատարի կողմից  ևս եղավ զինվորականների պարգևատրություն: Տոնական միջոցառումը շարունակվեց   <<Քրեյզի>>  պարային խմբի ելույթներով,  Շիրակի մարզի թաեքվանդոյի ֆեդերացիայի պատանի սաների ելույթով, ՀՀ ՊՆ  Շիրակի կայազորի զինվորական նվագախմբի կատարումներով՝ ,,Պապերի կանչով,, և ,,Հայկական բանակ,,:  Տոնական շնորհավորանքները շարունակվեցին ճեմասրահի տոնական սեղանների շուրջ:

 

                      

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23