Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ

04.02.2016

 Փետրվարի 4-ին  Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին և դեսպանատան ավագ խորհրդական Դմիտրի Գրիգորևիչին:  Շիրակի մարզպետը ողջունեց հյուրերին, համառոտ ներկայացրեց տեղեկատվություն մարզի վերաբերյալ, հատկապես անդրադառնալով Գյումրու արդյունաբերական հզորությանը, որը ցավոք ահեղ երկրաշարժի հետևանքով հավասարվեց հողին, ինչպես բնակ մակերեսը, դպրոցներն ու մանկապարտեզները, մշակութային օջախները: Մեծ աշխատանք է տարվել  երկրաշարժի հետևանքների վերցման ուղղությամբ, մինչև օրս դրանք շարունակվում են, բայց,  եթե հնարավոր եղավ վերականգնել բնակ ֆոնդը, կրթական և մշակութային շատ կառույցներ, ցավոք հնարավոր չեղավ վերականգնել արդյունաբերական այդ հզոր պոտենցիալը, նախկին միութենական գիգանտներից, այսօր ոչ մեկը չի աշխատում, աշխատում են փոքր կամ միջին հզորության ձեռնարկություններ, որոնք նախ մասնավոր են ապա այնտեղ աշխատում են 100-200 աշխատակից: Մարզն ինչպես նախկինում եղել է մարզական և մշակութային, շարունակում է մնալ այդպիսին և տալ նորանոր չեմպիոններ, իհարկե հիմնականում անհատական մարզաձևերում, մշակույթի ոլորտում ևս խնդիր չունենք, ամեն տարի կազմակերպվում է Վերածնունդ միջազգային մրցույթ-փառատոնը, որին մասնակից և դափնեկիր են եղել նաև Բելառուսի ներկայացուցիչները:  Պարոն դեսպանը շնորհակալություն հայտնեց մարզպետին ընդունելության համար, և տեղեկացրեց պարոն մարզպետին, որ այցի շրջանակներում ցանականում է այցելել նաև Գյումրու նախկին դարբնոցա-մամլիչային գործարանի տարածք, տեղում ուսումնասիրելու և ծանոթանալու կառույցի ընդհանուր վիճակին, ինչը հետագայում հնարավորության դեպքում կարող է ծառայել նպատակին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` պարոն  Նազարուկը հուշանվեր հանձնեց Շիրակի մարզպետին և փոխադարձաբար ստացավ ,,Կլկլան,, բաժակ, որպես հուշանվեր:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:29:36