Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայաստանի Մանուկներ Հիմնադրամի (COAF) ծրագրի շնորհանդեսը Շիրակի մարզում

04.02.2016

 Փետրվարի 4-ին ՀՀ Շիրակի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի մանուկներ հիմնադրամի ներկայացուցիչների հանդիպումը մարզի Արթիկի և Անիի տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը: Վերջիններս ներկայացրեցին հիմնադրամի ծրագիրը, որի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումն սկսվել է 2004 թվականից: Այդ ժամանակից ի վեր հիմնադրամի կողմից իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Ծրագրերի շահառուները Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու և Գեղարքունիկի մարզերի 33 համայնքների ավելի քան 48.000 բնակիչներն են: Ներկայումս հիմնադրամը իր ծրագրերը ներդնելու համար հետազոտություններ է իրականացնում Շիրակի և Տավուշի մարզերի գյուղական համայնքներում:
Գյուղական կյանքի որակը բարելավելու նպատակով Հայաստանի մանուկներ հիմնադրամը մշակել և իրագործում է ,,ՍՄԱՐԹ,, նախաձեռնությունը: ,,ՍՄԱՐԹ,, կենտրոնի հիմնական ծրագրերն են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաներ, արվեստ և երաժշտություն, լեզուների ուսուցում, ձեռներեցություն, և բիզնես նախագծեր, քաղաքացիական կրթություն, օրգանական գյուղատնտեսություն, սպորտ և առողջ ապրելակերպ, բնապահպանական գործունեություն: Ինչպես մարզպետի տեղակալը, հանդիպման մասնակից համայնքների ղեկավարները ևս բարձր գնահատեցին ներկայացվող ծրագիրը և բացի հույս հայտնելուց, նաև հավաստեցին, որ ծրագրում ընդգրկվելու դեպքում խիստ հետևողական կլինեն և սերտ համագործակցության արդյունքում բավականին բարեփոխում կիրականացնեն իրենց համայնքներում: Ի դեպ նշենք, որ մարզում ծրագրի առաջին փուլին կարող են մասնակցել Արթիկի և Անիի տարածաշրջանի բոլոր համայնքները, որն իրենից ներկայացնում է դիմումների ընդունում, իսկ արդեն ներկայացված դիմումների քննարկման արդյունքում, ծրագրին կկարողանա մասնակցել 12-15 համայնք, ինչը կորոշվի ըստ դիմումների, որոնք պետք է համապատասխանեն ներկայացվող մի շարք չափորոշիչների: Պատասխանատուները ևս հույս հայտնեցին, որ ծրագրի շնորհանդեսի խոստումնալից սկիզբը, ծրագրի լավ իրականացման հիմքեր է տալիս:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:54:58