Նորություններ
Տեղի ունեցավ Գյումրու Նկարիչների միության նախագահի ընտրությունը
09.02.2016
Փետրվարի 9-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը Գյումրու գեղագիտական կենտրոնում մասնակցել է գյումրեցի նկարիչներին Հայաստանի Նկարիչների միության անդամատոմսերի հանձնման արարողությանը, որը երկրաշարժից հետո առաջին անգամ էր պաշտոնական բնույթ կրում: Ինչպես իր խոսքում նշեց ՀՀ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, երկրաշարժից հետո նման առիթ չէր եղել, պարզապես նկարիչներին ընդունել ենք միության շարքերը, նման պաշտոնական միջոցառում առաջին անգամն է, ինչը կրկնակի հաճելի է արվեստների և արհեստների քաղաքում իրականացնել այդ գեղեցիկ միջոցառումը: Միության անդամության տոմսերը հանձնեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Միջոցառման ընթացքում պարգևների արժանացան նաև միջազգային տարբեր մրցույթների մասնակցած նկարիչներ, որոնք Իտալիայի Բիենալեին մասնակցելու հրավեր էին ստացել և վերջիններիս մասնակցությունն ապահովելու համար ֆինանսկան աջակություն էր տրամադրել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Պաշտոնական մասի ավարտից հետո տեղի ունեցավ Գյումրու մարզի Նկարիչների միության նախագահի ընտրությունը: Նախագահ ընտրվեց Գյումրու Արվեստների ակադեմիայի դասախոս, նկարիչ Գագիկ Մանուկյանը: Քննարկվել են այլ խնդիրները ևս որոնց բախվում են երիտասարդ նկարիչները: Գյումրիում չկա պատկերասրահ, որտեղ նկարիչները կկարողանան ներկայացնել իրենց աշխատանքները: