Նորություններ
Տեղի է ունեցել Գյումրու մանկավարժական ինստիտուտի խորհրդի նիստը
09.02.2016
Փետրվարի 9-ին տեղի է ունեցել Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի խորհրդի նիստը: Նախ կայացել է խորհրդի նախագահի ընտրությունը: Միաձայն ինստիտուտի խորհրդի նախագահ է վերընտրվել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Այնուհետ 2015թ-ի տարեկան հաշվետվությամբ հանդես է եկել ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը: ԲՈՒՀ-ի ռեկտորը ներկայացրել է հաշվետու տարում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն: Նա առանձնացրել է մասնագիտական ուսումնական հաստատության ենթակառուցվածքային կարողությունների ինքնագնահատման, ենթակառուցվածքային հավատարմագրման գործընթացի մեկնարկի, գնահատման թափանցիկությանն ուղղված ծրագրերը: Խնդիրների մասին ևս բարձրաձայնվել է: Վերջին մի քանի տարիների ընթացքում նվազել է ուսանողների թիվը: Ներկա պահին ինստիտուտում սովորում է 2630 ուսանող: Խորհրդի անդամներն ու նախագահը հույս են հայտնել, որ ԲՈՒՀ-ը` հավատարիմ մնալով իր սկզբունքներին, առաջիկայում կլուծի իր առջև դրված խնդիրները