Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել Գյումրու մանկավարժական ինստիտուտի խորհրդի նիստը

09.02.2016

 Փետրվարի 9-ին տեղի է ունեցել Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի խորհրդի նիստը: Նախ կայացել է խորհրդի նախագահի ընտրությունը: Միաձայն ինստիտուտի խորհրդի նախագահ է վերընտրվել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Այնուհետ 2015թ-ի տարեկան հաշվետվությամբ հանդես է եկել  ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը: ԲՈՒՀ-ի ռեկտորը ներկայացրել է հաշվետու տարում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն: Նա առանձնացրել է մասնագիտական ուսումնական հաստատության ենթակառուցվածքային կարողությունների ինքնագնահատման, ենթակառուցվածքային հավատարմագրման գործընթացի մեկնարկի, գնահատման թափանցիկությանն ուղղված ծրագրերը: Խնդիրների մասին ևս բարձրաձայնվել է: Վերջին մի քանի տարիների ընթացքում նվազել է ուսանողների թիվը: Ներկա պահին ինստիտուտում սովորում է 2630 ուսանող: Խորհրդի անդամներն ու նախագահը հույս են հայտնել, որ ԲՈՒՀ-ը` հավատարիմ մնալով իր սկզբունքներին, առաջիկայում կլուծի իր առջև դրված խնդիրները

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 10:46:32