Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Երիտասարդների քննարկման խմբերի և առաջնորդության դասընթացների իրականացման» ծրագիր

26.02.2016

 «Ապագայի մանդատ» երիտասարդական ՀԿ-ի կողմից իրականացվող «Երիտասարդների քննարկման խմբերի և առաջնորդության դասընթացների իրականացման» ծրագիրը իրագործվում է  «Երիտասարդների ներգրավվածության խթանման ծրագրի» շրջանակներում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների հետ համատեղ՝ Համաշխարհային Բանկի ֆինանսավորմամբ ՀՀ Շիրակի, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի 30 սահմանամերձ համայնքներում՝ յուրաքանչյուր մարզից 6-ական համայնք: Ծրագրի շահառուներն են նշված սահմանամերձ համայնքների 15-ից 30 տարեկան 360 երիտասարդները: Շիրակի մարզից շրագրի շահառուներ են դարձել  Շիրակավան, Բայանդուր, Լուսաղբյուր, Ջրափի, Երազգավորս, Իսահակյան համայնքների երիտասարդներ:

Ծրագրի գլխավոր նպատակն է խթանել և ակտիվացնել Հայաստանի սահմանամերձ մարզերում ապրող երիտասարդների մասնակցությունը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացներում, միաժամանակ երիտասարդների համար հնարավորություն ընձեռել նշանակալի դերակատարություն ունենալ իրենց համայնքների զարգացման գործընթացներում: Ծրագրի առանցքային խնդիրներից են նաև աջակցել երիտասարդների համայնքային նախաձեռնությունների զարգացմանը:

Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր համայնքում կազմակերպվելու են 1 մշակութային և 2 սպորտային միջոցառումներ, քննարկման խմբեր, իրականացվելու են առաջնորդության դասընթացներ, ձևավորվելու է երիտասարդություն - ՏԻՄ երկխոսության և փոխգործակցության հարթակ, որի շրջանակում ևս կկազմակերպվեն կողմնորոշիչ հանդիպում-քննարկումներ:

Ծրագրի ավարտը նախանշված է ս/թ մարտի 31-ին: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-21 14:56:22