Նորություններ
Շիրակում նշվեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 57-ամյակը
05.03.2016
Մարտի 5-ին տեղի ունեցավ ՀՀ Պետական քաղաքական գործիչ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 57-ամյակին նվիրված միջոցառումների շարք, որի մեկնարկը տրվեց Գյումրու <<Վարդանանց>> հրապարակում` Մարզի տարածաշրջանների պատանի երկրապահների հավաքով: Սկզբում տեղի ունեցավ ծաղկեդնում Գյումրու N 19 դպրոցի մոտ գտնվող՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին, որից հետո ներկաները ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի ուղեկցությամբ այցելեցին Շիրակ գերեզմանատանը գտնվող ազատամարտիկների պանթեոն, ծաղիկներ դրեցին ազատամարտիկների շիրիմներին: Այնուհետև Գյումրու Սուրբ Աստվածածին Յոթվերք եկեղեցում կայացավ Պատանի երկրապահների օրհնության կարգ : Ծննդյան տոնին նվիրված միջոցառումների վերջին ակորդը տրվեց, Գյումրու <<Վարդանանց>> հրապարակում` Պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությամբ` որտեղ հնչեցին ՀՀ և ԵԿՄ հիմնը, օրհնանքի խոսքեր, ցուցադրական ելույթներ: Միրոցառմանը հատուկ փայլ հաղորդեց Պատանի երկրապահի շուրթերից որպես աղոթք հնչած Սպարապետի հետևյալ խոսքերը. ,, Հայ երեխան դեռ դպրոցից պետք է ծանոթ լինի իր ազգի պատմությանը, պետք է իմանա, թե ինքն ով է, որտեղից է գալիս և ուր է գնում, ինչ առաքելություն ունի,,: