Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակում նշվեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 57-ամյակը

05.03.2016

 Մարտի 5-ին տեղի ունեցավ   ՀՀ Պետական քաղաքական գործիչ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 57-ամյակին նվիրված միջոցառումների շարք, որի մեկնարկը տրվեց Գյումրու <<Վարդանանց>>  հրապարակում` Մարզի տարածաշրջանների պատանի երկրապահների հավաքով: Սկզբում տեղի ունեցավ ծաղկեդնում Գյումրու N 19 դպրոցի մոտ գտնվող՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին, որից հետո ներկաները ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի ուղեկցությամբ այցելեցին Շիրակ գերեզմանատանը գտնվող  ազատամարտիկների պանթեոն, ծաղիկներ դրեցին  ազատամարտիկների  շիրիմներին: Այնուհետև Գյումրու Սուրբ Աստվածածին Յոթվերք եկեղեցում կայացավ Պատանի երկրապահների օրհնության կարգ :  Ծննդյան տոնին նվիրված միջոցառումների վերջին ակորդը տրվեց, Գյումրու  <<Վարդանանց>>  հրապարակում` Պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությամբ` որտեղ հնչեցին  ՀՀ և ԵԿՄ հիմնը, օրհնանքի խոսքեր, ցուցադրական ելույթներ: Միրոցառմանը հատուկ փայլ հաղորդեց Պատանի երկրապահի շուրթերից  որպես աղոթք հնչած Սպարապետի հետևյալ խոսքերը. ,, Հայ երեխան դեռ դպրոցից պետք է ծանոթ լինի իր ազգի պատմությանը, պետք է իմանա, թե ինքն ով է, որտեղից է գալիս և ուր է գնում, ինչ առաքելություն ունի,,:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 15:16:41