Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի ուղերձը Մարտի 8-ի տոնի կապակցությամբ

07.03.2016

Սիրելի մայրեր, կանայք և աղջիկներ.
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Կանանց միջազգային տոնի` մարտի 8-ի կապակցությամբ: Գարնան գալուստն ու կանանց տոները խորհրդանշում են կյանքի հավերժությունն ու անսահման գեղեցկությունը, բնության զարթոնքն ու սերը:
Հայ կինը միշտ եղել է ազգապահպանության երաշխավորն ու մեր ազգային լավագույն ավանդույթների կրողը, հաղթահարելով բազում դժվարություններ, նվիրումով մասնակցել պետական և հասարակական կյանքին:
Սիրելի կանայք. Համոզված եմ, որ Դուք այսուհետ էլ Ձեր ավանդն ու մասնակցությունն եք ունենալու հայ ընտանիքի կերտման, հայապահպանության, պետության արժանի քաղաքացիների ձևավորման գործում:
Սիրելի կանայք այս գարնանային գեղեցիկ տոնի կապակցությամբ մաղթում եմ Ձեզ անսահման սեր, խաղաղություն, ընտանեկան երջանկություն, բոլոր երազանքների իրականացում:
Ամենաջերմ բարեմղթանքներով`


ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ`          ՀՈՎՍԵՓ ՍԻՄՈՆՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58