Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի հանդիպումը ՀԿ-ների ղեկավարների հետ

09.03.2016

 Մարտի 9-ին ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը հանդիպեց մարզում առավել ակտիվ գործունեություն իրականացնող շուրջ երկու տասնյակ ՀԿ-ների ղեկավարների հետ: Կարևորելով ՀԿ-ների դերն ու նշանակությունը, նորանշանակ մարզպետի առաջին հանդիպումը հենց քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչների հետ էր, որոնք իրենց իրականացրած մի շարք սոցիալ-տնտեսական, մարզա-մշակութային, կրթական, իրավապաշտպան և խորհրդատվական ծրագրերով, լուրջ խթան են հանդիսանում մարզում ծառացած  խնդիրների լուծման հարցում: ՀԿ-ների ղեկավարները նախ ներկայանում էին, շնորհավորում նորանշանակ մարզպետին մարզպետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ապա ներկայացնում իրենց գործունեության ոլորտը, նրանց մի մասը կատարեցին կոնկրետ առաջարկներ հետագա համագործակցության ուղղությամբ: Շիրակի մարզպետը լսեց բոլորին, տրվեցին մի քանի հանձնարարականներ աշխատակազմի պատասխանատուին բարձրացված հարցերի կապակցությամբ, որոնք պահանջում էին հրատապություն և առաջնահերթություն, պայմանավորվածություն ձեռք բերվեց ավելի հաճախակի հանդիպել, քննարկել հարցեր որոնք իրոք պետք է լուծում ստանան և կյանքի կոչվեն համատեղ աշխատանքի դեպքում, հակառակ դեպքում կողքից քննադատելը միշտ էլ հեշտ է, բայց այդ քննադատությունն էլ պետք է լինի տեղին, առողջ, կառուցողական և նպատակային, հակառակ դեպքում կդառնա ինքնանպատակ և ՀԿ-ին կտանի հեղինակազրկման: Առաջնորդվելով ՀԿ օրենքով, Շիրակի մարզպետարանը  մշտապես  համագործակցել և շարունակելու է համագործակցությունը ՀԿ-ների հետ, երբեք չմիջամտելով վերջիններիս գործունեությանն ի շահ մարզի ազգաբնակչության սոցիալ-տնտեսական բարեփոխումների, որի ամենաչնչին փոփոխությունն անգամ  պետք է տեսանելի և շոշոփելի լինի, իր խոսքն ամփոփեց Հովսեփ Սիմոնյանը, հավաստիացնելով, որ սկսվում է համագործակցության նոր մեկնարկ, որի հիմնական նպատակն է ծառայել ժողովրդին: ՀԿ-ների հետ հանդիպումից հետո Շիրակի մարզպետը հանդիպեց նաև մարզում գործող ԶԼՄ տնօրենների հետ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-21 14:56:22