Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն առողջապահության ոլորտի տնօրենների հետ

15.03.2016

Մարտի 15-ին ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն աշխատանքային հանդիպում ունեցավ 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող առողջապահական կազմակերպությունների տնօրենների հետ: Հանդիպմանը մասնակցում էին առողջապահության ՀՀ Շիրակի մարզային գործակալության պետը և ՀՀ ԱՆ ՊՀՀՏ Շիրակի մարզային փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի գործադիր տնօրենը: Շիրակի մարզպետը նախ ոլորտի կանանց շնորհավորեց կանանց տոնի կապակցությամբ` ցանկանալով ամենալավն ու բարին, փոխադարձաբար ընդունելով վերջիններիս շնորհավորանքը մարզպետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Շիրակի մարզպետը շնորհակալություն հայտնեց նախկին համատեղ աշխատանքի համար, և շեշտեց, որ նախկին աշխատաոճը` պահանջներն ու պարտականություններն ինքնին կփոփոխվեն, իր` մարզպետի պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ: Մարզպետն անդրադարձավ ոլորտում տիրող իրավիճակին, որից մեղմ ասած ինքը գոհ չէ, գոհ չէ, քանի որ դժգոհությունը գալիս է ազգաբնակչությունից: ,,Կան մի շարք խնդիրներ, որոնք անհասկանալի կերպով դուրս են մնացել տնօրենների տեսադաշտից, ինչն էլ ավելորդ խոսակցությունների առիթ է, երբեմն հիմնավորված, երբեմն անհիմն, բայց որ ոլորտում կան լուրջ կարգապահական բացթողումներ, դա փաստ է, ասեմ ավելին, ներքին օղակում որոշ աշխատակիցների իրենց աշխատանքի նկատմանբ ցուցաբերած անպատասխանատվության բարձրացման պատճառով, պատասխան են տալիս տնօրենները, վարչության պետը, որին հետագայում ստիպված է լինելու պատասխանել մարզպետը: Հիմա հարց. ինչու որոշ անպատասխանատու անձանց պատճառով ընկնելու է բուժ հիմնարկի անունը, բժիշկների հեղինակությունը, մեկ ժամ ավել քնելու, թե հանցավոր անփութություն դրսևորելու համար: Կլինեն իմ կողմից այցելություններ բուժ հաստատություններ` ցերեկը, երեկոյան, կեսգիշերին, հավաստիանալու` որքանով է բնակչության դժգոհությունը հիմնավորված: Որոշ բուժ հիմնարկներ ունեն ֆինանսական խնդիրներ, որոնց գոյացումը ևս պետք է հիմնավորվի, առավել ևս, որ այդ կազմակերպություններում առկա են նաև արտաբյուջետային մուտքեր: Մեկ ամիս ժամանակ եմ տալիս ձեզ, սկսած այսօրվանից, գոյացած կրեդիտորական պարտքերի խնդիրը կարգավորելու համար, կլինի դրական տեղաշարժ, կավելացնեմ հանձնարարականի ժամկետը, չի լինի տեղաշարժ, պարտավոր կլինեք հիմնավորելու որն է խանգարող հանգամանքը, որպեսզի հարցին լուծում տալու համար առողջապահության նախարարություն դիմենք, հակառակ դեպքում կուտակելով հսկայական պարտքեր և ոչինչ չձեռնարկելով, ավելի բարդացնելու եք վիճակը,, նշեց պարոն Սիմոնյանը: Եղան մի քանի հանձնարարականներ վարչության պետին աշխատանքների կազմակերպման, կարգ ու կանոնի, բացակայությունների և այլ հարցերի հետ կապված: Առաջին աշխատանքային խորհրդակցությունը վատ տրամադրությամբ չավարտելու համար, պարոն Սիմոնյանը ևս մեկ անգամ շնորհավորեց ոլորտի կանանց գարնանային տոների միամսյակի կապակցությամբ, ցանկանալով բոլորին հաջողություններ իրենց դժվարին աշխատանքում:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:29:36