Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն և հանդիպում ,,Ջավախքին աջակցություն հիմնադրամ,,-ի տնօրենի հետ

15.03.2016

Մարտի 15-ին ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը աշխատանքային հանդիպում ունեցավ մարզի մշակութային օջախների տնօրենների հետ: Այն տնօրենների հետ, ում գործատուն Շիրակի մարզպետն է, պարոն Սիմոնյանը նախ քննարկեց որոշ աշխատանքային հարցեր և պայմանավորվածություն ձեռք բերվեց կրկին հանդիպել և քննարկել արդեն հարցեր, որոնք կբարձրացնեն տնօրենները: Կարճատև քննարկումից և մի քանի հանձնարարականից հետո, պարոն Սիմոնյանը հրավիրվածներին ներկայացրեց ,,Ջավախքին աջակցություն հիմնադրամ,,-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանին, ով ևս եկել էր Շիրակի մարզպետի մոտ քննարկելու հիմնադրամի հետ կապված որոշ հարցեր: Հիմնադրամը ստեղծվել է 2014 թվականին` հանրային ասպարեզում աչքի ընկնող ջավախահայ ներկայացուցիչների կողմից : Կազմակերպությունը վստահորեն իրականացնում է իր առաքելությունը` որն ուղղված է հայ վրացական հարաբերությունների ամրապնդմանը, ջավախահայության առջև ծառացած հիմնախնդիրների լուծմանը և աշխարհասփյուռ ջավախահայության համախմբման և հսկայական նյութաբարոյական ներուժի ուղղորդմանը` սոցիալ տնտեսական խնդիրների լուծման գործում: Հիմնադրամն իրականացրել է մի շարք ծրագրեր`բազմազավակ ընտանիքներին դրամական պարգևների տրամադրում, ցուցահանդեսների, ճամբարների, շնորհանդեսների, համաժողովների, և երիտասարդական միջոցառումների կազմակերպում: Որպես ջավախահայության խնդիրների վերհանման և լուծման մեխանիզմ` ձևավորվել և պարբերաբար համալրվում են հիմնադրամի ոլորտային հանձնաժողովները, որոնք իրենց մեջ ներառում են սոցիալական, տնտեսական, առողջապահական, գիտական, կրթական, սպորտի, երտասարդության և իրավական ոլորտները:
2015 թվականի հուլիսին ,,Ջիվանական օր,, տոնակատարության շրջանակներում ,,Ջավախքին աջակցություն,, հիմնադրամի նախաձեռնությամբ մեծանուն աշուղի հայրենի Կարծախ գյուղում տեղի է ունեցել աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հիմնարկեքի արարողությունը ` որով և ազդարավել է շինարարական աշխատանքների մեկնարկը: Զուգահեռ ընթանում են նաև թանգարանին անհրաժեշտ ցուցադրական և կենցաղային նյութերի հավաքագրումը:
ՀՀ Շիրակի մարպետի հետ հանդիպման ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրենը նշեց, որ ֆինանսական միջոցների սղությունը պատճառ չի կարող հանդիսանալ թանգարանի բացման համար, որը պլնավորում են 2016 թվականի ամռանը: Լսելով հիմնադրամի տնօրենի առաջարկները, Շիրակի մարզպետը հանձնարարեց մշակութային օջախների տնօրեններին, համագործակցելու և աջակցելու հիմնադրամի աշխատակազմին` տուն-թանգարանի համար անհրաժեշտ ցուցադրական և կենցաղային նյութերի հավաքագրման գործում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:29:36