Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն հանրակրթական դպրոցների տնօրենների հետ
16.03.2016
Մարտի 16-ին ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն աշխատանքային հանդիպում ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ: Դպրոցների տնօրեններին ևս Շիրակի մարզպետը շնորհակալություն հայտնեց նախկին համատեղ աշխատանքի համար և նշեց, որ նախկին աշխատաոճը, պահանջներն ու պարտականությունները հետայսու կփոփոխվեն, իր` մարզպետի պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ: Տեղյակ եմ, որ մեր դպրոցներում ծավալուն հիմնախնդիրներ չկան, եթե կան հրատապ լուծում պահանջող հարցեր, պատրաստ եմ հենց այսօրվանից լսել ձեզ, միայն խնդրանքս, հորդորս և պահանջս է Ձեր մեջ տեսնել տնօրենին, ուժեղ տնօրենին, ում դպրոցում առկա է բարձր կարգապահություն, չկան անհարկի բացակայություններ, առկա է կրթության բարձր որակ, ինչը մատաղ սերնդի դաստիարակության հիմնական գրավականն է: Իմ կողմից կլինեն այցելություններ դպրոցներ, կայցելեմ նրա համար, որ բարձրացնեմ Ձեր` տնօրենի հեղինակությունը, մաքրողի վատ մաքրելու համար ոչ թե ձեզ դիտողություն կանեմ, այլ մաքրողին կասեմ, որ իր պարտականությունը լավ չի կատարել, իրեն էլ դիտողություն չեմ անի: Ինչպես առողջապահության ոլորտի տնօրեններին, ձեզ ևս մեկ ամիս ժամանակ եմ տալիս, հնարավորություն եմ տալիս փոխելու այն ամենը, ինչը դուք կհամարեք փոփոխման ենթակա, դուք ավելի լավ գիտեք ինչ են խոսում դրսում, որն է թերություն, ինչպես են մրցույթներն անցկացվում, ինչն է դրսում խոսակցության առիթ հանդիսանում: Հնարավորություն եմ տալիս միասին շարունակել աշխատել ճիշտ, թափանցիկ, որպեսզի բացառվեն ամեն տեսակ աննտեղի ավելորդ խոսակցությունները, որոնք ինչ-որ տեղ կրում են և օբյեկտիվ բնույթ և իհարկե մեծամասամբ սուբյեկտիվ բնույթի են, ուրեմն փոխեք աշխատաոճը, առողջացրեք բարոյահոգեբանական մթնոլորտը և արդյունքը տեսանելի կլինի նախ ձեզ, որպես տնօրենի, ապա ինձ, և ամենակարևորը ազգաբնակչությանը: Առաջին աշխատանքային խորհրդակցությունն ուզում եմ ավարտել լավատեսորեն տրամադրված հետագա այլ հանդիպմանն արդեն միայն դրական արդյունքներից խոսելու ակնկալիքով: Թույլ տվեք ցանկանալ բոլորիդ հաջողություններ: