Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ատամնաբուժարանի բացման արարողություն Գյումրու ,,Տիրամայր Հայաստանի,, կենտրոնում

17.03.2016

Մարտի 17-ին Գյումրու ,,Տիրամայր Հայաստանի,, կենտրոնի տարածքում մեծ հանդիսությամբ բացվեց բարեգործական ատամնաբուժարան, որն անվճար կսպասարկի խոցելի խմբերի երեխաներին (մանկատան, գիշերօթիկ հաստատությունների և ցերեկային խնամքի կենտրոնների), ինչպես նաև խնամքի հաստատություններում գտնվող ծերերին:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, փոխմարզպետներ Սեյրան Պետրոսյանը, Հարություն Արշակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, մարզպետարանի, քաղաքապետարանի պատասխանատուներ, ՀԿ, ԶԼՄ ներկայացուցիչներ:
Ատամնաբուժարանի բացման պատիվը տրվեց ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին և հիմնադրամի ,,Լա Կանյադա,, մասնաճյուղի նախագահ Հասմիկ Մուղալյան Դեմիրչյանին: Ատամնաբուժարանում շրջայցից հետո կենտրոնի բակում ելույթներով հանդես եկան Մեծավորուհի քույր Արուսյակը, Շիրակի մարզպետը, քաղաքապետը և հիմնադրամի նախագահը: Ելույթ ունեցողներն իրենց շնորհակալությունը հայտնեցին հիմնադրամին, նման նախաձեռնության համար և հույս հայտնեցին, որ ծրագիրը կլինի շարունակական` ընդգրկելով ուրիշ տարածաշրջաններ ևս:
Միջոցառման մասնակիցները և հյուրերը դահլիճում մասնակցեցին կենտրոնի սաների մասնակցությամբ կազմակերպված փոքրիկ համերգին: Համերգի ավարտին հյուրերը լուսանկարվեցին ԱՄՆ-ից ժամանած երեխաների հետ:
,,ՍՕԱՐ,, ,,Ծնողազուրկ Հայ Երեխաների Օգնության միություն,, հիմնադրամի գլխամասային գրասենյակը գտնվում է ԱՄՆ – ում` Ֆիլադելֆիա քաղաքում: Ունի 75-ից ավելի մասնաճյուղեր, որոնք աջակցում են աշխարհի տարբեր մասերում գտնվող միայն հայ երեխաներին՝ ծնողազուրկ և սոցիալապես խիստ անապահով: Հայաստանում 2005 թվականից  գործում է որպես մասնաճյուղ, իսկ 2015 թվականից գրանցվել է որպես հիմնադրամ: Այն իր հովանավորության տակ է պահում մեր մարզի
Տիրամայր Հայաստանի կենտրոն, Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 2 գիշերօթիկ հաստատություն, Թռչունյան տուն գիշերօթիկ հաստատություն, Երեխաների տուն մանկատուն, Երեխաների սոցիալական հոգածության ցերեկային կենտրոն հաստատությունները:
,,ՍՕԱՐ,, բարեգործական հիմնադրամի ,,Լա Կանյադա ,, մասնաճյուղի նախագահ Հասմիկ Մուղալյան Դեմիրչյանը բացմանը ներկայացավ ,,Լա Կանյադա,, մասնաճյուղի պատանի անդամների հետ: Բացումն իրականացավ ,,ՍՕԱՐ,, –ի  ,,Լա Կանյադա,, , ,,Չիկագո,, , ,,Վիսկոնսին և Վենտուրա,, մասնաճյուղերի շնորհիվ:
Ատամնաբուժարանը սպասարկելու է հիմնադրամի հովանավորության տակ գտնվող հաստատությունների սաներին, ծերանոցում խնամք ստացող ծերերին, կարիքավոր ընտանիքի երեխաներին, ինչպես նաև սոցիալապես ոչ բավարար վիճակում գտնվող ընտանիքիներին՝ համավճարի սկզբունքով:
Շենքն ամբողջությամբ վերանորոգվել է ,,ՍՕԱՐ,,-ի գլխամասային գրասենյակի կողմից, ներքին կահավորանքը նույնպես  ձեռք է բերվել նրանց աջակցությամբ: Ատամնաբուժարանի աշխատանքները կազմակերպելու համար անհրաժեշտ դեղորայքը և սարքավորումները մշտապես տրամադրվելու են նրանց կողմից:
,,ՍՈԱՐ,, (SOAR) ,,Ծնողազուրկ Հայ Երեխաների Օգնության Միություն,, բարեգործական հիմնադրամն ստեղծվել է Ջորջ Յակուբյանի կողմից ` 2005 թվականին, ԱՄՆ-ում։ Սկզբնական շրջանում նախատեսված էր աջակցել ՀՀ–ում գտնվող մանկատներին, գիշերօթիկ հաստատություններին և ցերեկային կենտրոններին։ Մեծ ջանքերի շնորհիվ հետագայում ,,ՍՈԱՐ,,-ն ընդլայնեց իր գործունեությունը` հասցնելով Ջավախք, Արցախ, Լիբանան, Սիրիա։
ՍՕԱՐ-ի (SOAR) ավելի քան 100 մասնաճյուղ աշխատում է մեկ նպատակի համար` օգնել խոցելի խմբի երեխաներին:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23