Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային հանդիպում սպորտի ոլորտի ներկայացուցիչների հետ

17.03.2016


Շարունակելով աշխատանքային հանդիպումները, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը մարտի 17-ին հանդիպեց մարզի սպորտի բնագավառի տնօրենների և ներկայացուցիչների հետ: Շիրակի մարզպետը նախ շնորհակալություն հայտնեց մեր մարզօջախների տնօրեններին, իրենց կատարած այն դժվարին ու պատվաբեր աշխատանքի համար, ինչի արդյունքում Հայոց Եռագույնը ծածանվում է աշխարհի ու Եվրոպայի տարբեր մրցելույթներում, հչեցնելով Հայոց պետական օրհներգը: Դա արդյունքն է ամենօրյա դժվարին աշխատանքի: Սպորտի ոլորտի պատասխանատուները նախ շնորհավորեցին պարոն մարզպետին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ապա ներկայացրեցին իրենց ոլորտում առկա խնդիրները: Մեկի մոտ աթլետիկական մանեժի անհրաժեշտության խնդիր կար, մի քանիսի մոտ դահլիճների մասնակի նորոգման խնդիր, երրորդի բարձրացրած խնդիրը փոքր-ինչ ավելի լուծում պահանջող հարց էր, քանի որ անմիջապես առընչվում է մարզիչների կատարած աշխատանքին և վարձատրությանը, ինչպես նաև հետագա կենսաթոշակային հարցերին: Շիրակի մարզպետը հանձնարարեց բարձրացված հարցերի վերաբերյալ ներկայացնել տեղեկատվություն և հարցերի լուծման հնարավոր տարբերակներ` ում խնդիրը, որ գերատեսչության հետ կապ ունի: Պարոն Սիմոնյանը հավաստիացրեց տնօրեններին, առաջիկայում այցելել մարզօջախներ տեղում ծանոթանալու առկա խնդիրներին: Պարոն Սիմոնյանի խոսքի ավարտին հաջորդեց ՀՀ Շիրակի մարզպետարանի ենթակայության Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի տնօրեն Արտաշես Ներսիսյանի հրավերը, հաջորդ օրն իսկ այցելել մարզադպրոց և տեղում ծանոթանալ դպրոցի պայմանների, մարզիկների և մարզիչների հետ: Պարոն Սիմոնյանը սիրով ընդունեց հրավերը և խոստացավ առաջինն այցելել մարզադպրոց և Եվրոպայի մրցաշարի մեկնող մեր մարզիկներին անձամբ ողջունել և ցանկանալ հաջողություններ:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:29:36