Նորություններ
Այցելություն Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոց
18.03.2016
Սպորտի ոլորտի պատասխանատուների հետ հանդիպումից անմիջապես հետո, մարտի 18-ին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն իր խոստմանը հավատարիմ, այցելեց մարզպետարանի ենթակայության Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոց: Դպրոցի տնօրեն Արտաշես Ներսիսյանը հենց մուքտի մոտ պարոն մարզպետին ներկայացրեց դպրոցի միակ խնդիր համարվող տանիքի հարցը, որին Շիրակի մարզպետը հանձնարարեց անդրադառնալ անմիջապես: Շիրակի մարզպետը շրջեց դպրոցում, հանդիպեց մեր լավագույն մարզիկ մարզուհիներին, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններին ու մրցանակակիրներին: Հանդիպեց մեր ծանրամարտի հավաքականի մարզուհիներին` Նազիկ Ավդալյանին,Աննա Գովելյանին, Քրիստինե Պետրոսյանին, ովքեր երկու օրից կմեկնեն ՌԴ Կազան քաղաք ուսումնամարզական հավաքի, այնտեղից էլ Նորվեգիա, ապրիլի 8-18ը մասնակցելու ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը: Պարոն Սիմոնյանը նախ շնորհավորեց մեր մարզուհիներին կանանց գեղեցիկ տոնի կապակցությամբ, նշելով, որ իրենք ավելի են գեղեցկացնում այդ տոնն իրենց ուժեղությամբ: Պարոն Սիմոնյանը դիտեց սամբոյի և գեղարվեստական մարմնամարզության պարապմունքները, վերջիններս ցուցադրեցին մեկ ելույթ հավաքականի ծրագրից, ինչը մեծ բավականություն պատճառեց պարոն մարզպետին: Պարոն Սիմոնյանը զրուցեց նաև ապրիլի 7-11-ը Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում անցկացվելիք սամբոյի Եվրոպայի առաջնության մասնակից Արմեն Նիկողոսյանի հետ, ի դեպ նշենք, որ այդ մրցաշարին այս մարզադպրոցից մասնակցելու է նաև Ստեփան Սարգսյանը: Պարոն Սիմոնյանը հանդիպեց նաև ամառային և ձմեռային պարաօլիմպիկ խաղերի մասնակից, Եվրոպայի փոխչեմպիոն Գրետա Վարդանյանին, ով կրկին նախապատրաստվում էր նոր մրցելույթի, այս անգամ Եվրոպայի մրցաշարի: Գրետան բարձրացրեց 80 կգ ծանրաձողը, ինչը հաճելի վարկյաններ պարգևեց ներկաններին, համոզվելու մարդկային կարողության անսահմանափակ լինելու հարցում: Այցելության ավարտին պարոն Սիմոնյանը կրկին շնորհավորեց մեր մարզիկներին իրենց բոլոր ժամանակների ձեռք բերումների համար և մաղթեց նորանոր հաջողություններ գալիք մրցաշարերում: