Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ֆինանսատնտեսական հիմնախնդիրների ուսուցման ծրագրի քննարկում Գյումրիում

18.03.2016

Մարտի 18-ին Գյումրու ,,Արաքս,, հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ ,,Քաղաքացի նախագիծ,, ֆինանսատնտեսական հիմնախնդիրների ուսուցման ծրագրի քննարկումը, որին մասնակցում էին ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, մարզպետի օգնական Արմեն Պետրոսյանը, ինչպես նաև Գյումրու հանրակրթական դպրոցների թվով 4 տասնյակի հասնող հասարակագիտություն առարկայի ուսուցիչներ: Ծրագրի քննարկման մասնակից կանանց միջազգային տոնի` Մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորեց Շիրակի մարզպետը, ցանկանալով վերջիններիս հաջողություններ իրենց այնքան դժվարին և պատավավոր գործում:
Ծանոթ լինելով ծրագրի որոշ դրույթների, պարոն Սիմոնյանը կարևորեց նախ նախագծը որպես այդպիսին, որն իր մեջ պարունակում է  դրույթներ գնաճի, գնաճի ձևավորմումն ու ազդեցությունն անձնական բյուջեի վրա, ինչ է վարկը, որոնք են վարկի տեսակները, ֆինանսական զեղծարարությունների և խարդախությունների հիմնական տեսակները և հատկապես հանրային քաղաքականության մշակումը, իրականացման փուլերը և հիմնական միջոցները, հարցեր, խնդիրներ և պարզաբանումներ, որոնք կնպաստեն հատկապես մատաղ սերնդի` մեր աշակերտների շրջանում անհրաժեշտ գիտելիքների խորացմանն ու հմտությունների զարգացմանը համայնքային հիմնախնդիրների հետազոտման գործում, ինչպես նաև աշակերտներին համայնքային կառավարման գործըթացներին մասնակից դարձնելու հարցում, որն այսօր դարձել է օրվա պահանջ, մատաղ սերնդի ճիշտ դաստիարակության հարմար` վերջիններիս որոշումների կայացման մասնակից դարձնելու գործում: Նախագծի քննարկումը կշարունակվի ևս երկու օր:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-18 18:33:06