Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ավագանու ընտրություն Շիրակավան համայնքում

21.03.2016

Մարտի 20-ին Շիրակի մարզի թիվ 36 ընտրատարածքի Շիրակավան համայնքի թիվ 36/1 ընտրատեղամասում տեղի ունեցավ համայնքի ավագանու անդամների ընտրություն:
Ընտրական տեղամասում մրցակցություն չկար, ավագանու հինգ անդամի համար առաջադրվել էին նույնքան թվով թեկնածու, բոլորն էլ համայնքի բնակիչներ:Առաջադրված թեկնածուներն ստացել էին համապատասխանաբար թվով կողմ ձայներ.
Կամո Վանիկի Թավրիզյան /ՀՀԿ/ – 1960թ ծնված – 9 կողմ ձայն
Սեդրակ Վալերիկի Հակոբյան /ՀՀԿ/ – 1979թ – 32 կողմ
Սմբատ Ավետիքի Մինասյան /ՀՀԿ/ – 1958թ – 23
Ջուլիետա Հակոբի Մկրտչյան /անկուսակցական, դպրոցի տնօրեն/ – 1953թ – 61
Գեղամ Աշոտի Ռաֆայելյան /ՀՀԿ/ – 1987թ – 22
Ընտրողների ընդհանուր թիվը` 580, ընտրությանը մասնակցել են148 ընտրող, անվավեր քվեաթերթիկների թիվը` 1:
Ինչպես և նախորդ ընտրություններին առաջադրված հինգ թեկնածուներից միայն մեկ կին էր առաջադրվել, ով ամենաշատ թվով կողմ ձայներն է ստացել:
Թիվ 36/1 ընտրատեղամասում ընտրությունն անցել է առանց խախտումների և ավելորդ լարվածության: Ընտրատարածքային ընտրական տեղամաս դիմում բողոքներ չեն ստացվել մասնակիցներից կամ վստահված անձանցից:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58