Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելություն Գյումրու թիվ 38 դպրոց

22.03.2016

 Հանրակրթական դպրոցների տնօրենների հետ աշխատանքային հանդիպման օրը Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը տնօրեններին խոստացավ այցելել դպրոցներ, տեղերում ծանոթանալու խնդիրներին: Մարտի 22-ին Շիրակի մարզպետն այցելեց Գյումրու թիվ 38 հիմնական դպրոց: Տնօրենի ուղեկցությամբ պարոն Սիմոնյանը շրջեց դպրոցում, մտավ դասասենյակներ, լսեց երեխաներին դասավանդող ուսուցիչներին, այցելեց դպրոցում տարածքի շուրջ 41 երեխաների համար գործող նախակրթարան, ծանոթացավ պայմաններին, այցելեց խոհանոց: Ամենակարևորն ինչից գոհ մնաց պարոն մարզպետը, դա մաքրությունն էր, որը պայմանավորված չէր մարզպետի դպրոց այցելությամբ, այն իսկապես մաքուր էր: Փոքրիկ, ոչ բավարար հարմարություններով դպրոցի խոհանոցից օգտվում են շուրջ 140 երեխա, այսպիսին է դպրոցի հարմարությունները: Դպրոցը, ուր սովորում են 225 երեխաներ, որոնցից 24-ը ներառական կրթությամբ,  չունի մարզադահլիճ, հանդիսությունների դահլիճ, միջոցառումները կազմակերպվում են երկրորդ հարկի միջանցքում, բայց դպրոցում առկա էր առողջ մթնոլորտ, որը միաբերան հաստատեցին դպրոցի մանկավարժական հանրույթի անդամները մարզպետի հետ հանդիպման ժամանակ: Դպրոցում լուրջ խնդիրներ չկան, պարզապես գույքը հին է, ներքին հարդարման աշխատանքների ժամկետն անցած, կա համակարգիչների թարմացման անհրաժեշտություն, բայց սրանք այն հրատապություն պահանջող խնդիրները չեն, ինչն ասենք, դահլիճ ունենալու խնդիրն է, քանզի մատաղ սերնդի ֆիզիկական դաստիարակության հարցը բաց է մնում, անկախ  դպրոցի բակում առկա խաղահրապարակի, որը չի կարող լուծել խնդիրն ամբողջությամբ: Մանկավարժական կոլեկտիվը բավական երիտասարդ է, ունեն  կենսաթոշակային տարիքի մեկ մանկավարժ, ինչը նշանակում է կադրերի հարցում տարվել է ճիշտ քաղաքականություն, և կադրերը երիտասարդացվել են: Իրենք ուսուցիչները որևէ լուրջ հիմնախնդիր, բացառությամբ թվարկվածների, չնշեցին, հակառակը, բերեցին փաստարկներ, որ լավ մարդ դաստիարակելու համար բնավ շքեղության անհրաժեշտություն չկա: Մանկավարժները ևս շնորհակալություն հայտնեցին մարզպետին այցելության համար, քանզի այդ այցելությամբ պարոն մարզպետը նախ կարևորել է իրենց դերը, իսկ մանկավարժի դերը գնահատել նշանակում է գնահատել կատարված այն մեծ աշխատանքը, որի արդյունքը մենք տեսնում ենք հանրապետական կամ միջազգային դպրոցական օլիմպիադաներին մեր սաներին մասնակցելով և տարբեր մրցանակային տեղեր գրավելով: Արդեն դպրոցի բակում պարոն մարզպետը հանդիպեց երեխաներին տուն տանելու եկած ծնողներին, ովքեր նույնպես իրենց գոհունակությունը հայտնեցին և' տնօրինության, և' մանկավարժների հասցեին:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44