Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում Շիրակի մարզում գործող ԶԼՄ ներկայացուցիչների հետ

22.03.2016

 Մարտի 22-ին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը հանդիպեց մարզում գործող լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ի տարբերություն ԶԼՄ տնօրենների նախորդ հանդիպման, երբ քննարկվեցին հեռուստաընկերություններում առկա խնդիրները, ծրագրերն ու հետագա անելիքները, արդեն լրագրողների հետ հանդիպման ձևաչափը փոք -ինչ այլ էր:  Լրագրողները  նախ դժգոհեցին երկու շաբաթ առաջ բենզալցակայանների հետ կապված խնդրին իրենց տեղյակ չպահելու համար, ինչին պարոն Սիմոնյանը պատասխանեց. ,,Ոչ մեկին չենք հրավիրել` անտեսելով մյուսներին, այդ օրը եկել են մի քանի հեռուստաընկերությունից, ինձանից հարցազրույց են խնդրել ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Այդ պահին չունենալով հստակ պատասխան  տիրող իրավիճակի վերաբերյալ` պայմանավորվեցինք ավելի ուշ հրավիրել այդ լրատվամիջոցներին և ներկայացնել տեղեկատվություն: Ընդամենը այսքանը իմ լրատվամիջոցների հետ առաջին հանդիպման մասին: Ինչպես մեր հանդիպման առաջին օրն եմ ասել, ես որևէ լրատվամիջոցի հետ աշխատելու որևէ խնդիր չեմ ունեցել, քանի որ մինչև մարզպետ լինելս  բազմիցս առնչվել եմ լրատվամիջոցների հետ, հիմա, առավել ևս չեմ ունենա, քանի որ շատ եմ կարևորում  Ձեր դերը տեղեկատվության տարածման գործում, չեմ վախենում քննադատությունից, առողջ քննադատությունից, այն ցանկացած ղեկավարի միայն կօգնի սթափ գնահատել իրավիճակը և ճիշտ գործել: Չեմ ընդունում հայհոյանքը, չեմ ընդունում իմ մասին տեղեկությունը այլ անձանցից կամ հավաստի աղբյուրից ստանալու և տարածելու տարբերակը, մարզպետի դուռը բաց է բոլորի համար, եկե'ք, հարցրե'ք, տարածե'ք այն ամենը, ինչ վերաբերվում է ինձ, մեր ժողովրդին, ցու'յց տվեք թեկուզ այն փոքր փոփոխությունը, որը մեր բնակիչներն ակնկալում են իշխանություններից, դրանով դուք նպաստելու եք բարձրացնելու մեր բնակչության վստահությունը իր մարզպետի ու իշխանության հանդեպ: Մեկ օրվա ընթացքում, մի հարվածով ոչինչ չես փոխի, բայց համախմբվելով, ճիշտ ու լիարժեք ներկայացնելով առկա խնդիրները, իսկ դրանք դուք ինձանից լավ գիտեք` ինչքան շատ են, պետք է հասնենք ցանկալի և ժողովրդի կողմից տեսանելի արդյունքի, ինչն էլ հիմք կհանդիսանա մեր բնակչության համար հավատալու վաղվա օրվան: Կրկին հորդորում եմ բոլորիդ աշխատել համախմբված, և մեր հաջորդ հանդիպումը կունենա արդեն այլ ձևաչափ, կլինեն վարչությունների, բաժինների պետերի ասուլիսներ, ովքեր կներկայացնեն իրենց համակարգման ոլորտի ծրագրերը, վաղվանից սկսելու եմ արտագնա խորհրդակցությունները, որոնց մասին ձեզ կտեղեկացվի, արդեն մասնակցել, չմասնակցելու հարցը դուք կորոշեք` համաձայն ձեր լրատվամիջոցի ներքին կանոնակարգի: Թու'յլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել ձեզ գարնանային տոների կապակցությամբ և հատկապես առաջիկա Սուրբ Զատիկի կապակցությամբ, ցանկանալ առողջություն և հետագա հաջողություններ ձեր աշխատանքում..: Արդեն կլոր սեղան հանդիպումից դուրս լրագրողների հետ խոսակցության ժամանակ լրագրողները շատ զարմացան` իմանալով, որ իրենց մարզպետն ապրում է Գյումրու բանկի տնակային բանավանում: Լրագրողների հետ քննարկվեցին այլ հարցեր ևս, որոնք նույնպես միտված են ժողովրդի վաղվա օրվա նկատմամբ հավատի բարձրացմանն ու ամրապնդմանը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58