Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ախուրյանում նշեցին Եվրոպայի չեմպիոն Վարշամ Բորանյանի հաղթանակը

23.03.2016

Մարտի 23-ին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն Ախուրյանի մշակույթի տանը մասնակցեց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Վարշամ Բորանյանի մեծարմանը նվիրված միջոցառմանը: Պարոն Սիմոնյանը շնորհավորեց չեմպիոնին, վերջինիս մարզիչին, ծնողներին, այդ հրաշալի արդյունքի համար` ցանկանալով նորանոր հաջողություններ և աշխատանքի բերումով այլ խորհրդակցության մասնակցելու նպատակով, չեմպիոնին ուղղված մարզպետի ողջույնի խոսքը կարդաց և մարզպետի անունից նվեր հանձնեց Շիրակի փոխմարզպետ Հարություն Արշակյանը, որում մասնավորապես ասվում էր. ,,Շնորհավորում եմ բոլորիս, ախուրյանցի դյուցազն Վարշամ Բորոյանին, Եվրոպայի չեմպիոնի պատվավոր կոչմանն արժանանալու կապակցությամբ: Շիրակի մարզն, իրավամբ, եղել և մնում է մեր հանրապետության մարզական բազում նվաճումներ կերտող դարբնոց: Մարզի լավագույն ձեռքբերումներում իրենց ուրույն ներդրումն ունեն նաև Ախուրյանի մարզիկներն ու թիմերը: Նրանց շնորհիվ Ախուրյանը 2015 թվականին ճանաչվեց լավագույն գյուղական մարզական համայնք և արժանացավ Հայաստանի Հանրապետության Նախագահի սահմանած 1-ին մրցանակին:
Աշխարհի տարբեր մրցասպարեզներում լավագույնս են հանդես եկել հատկապես ախուրյանցի ըմբիշներն ու բռնցքամարտիկները: Անհերքելի փաստ է, որ Վարշամը մեր հավաքական թիմի ամենափորձառու մարզիկներից մեկն է: Ուղղակի վերջին առաջնություններին և, մասնավորապես 2014 թվականին Տաշքենդում անցկացված աշխարհի առաջնությանը, մարզական բախտը կարծես թե երես էր թեքել մեր մարզիկից: Այդ տարի ևս նա գտնվում էր լավ մարզավիճակում և իրավամբ հավակնում էր մեդալակիր դառնալու: Ցավոք, ինչպես բոլորս ենք հիշում, մեր մարզիկը ոտքի մկանի վնասվածք ստացավ և դուրս մնաց հետագա պայքարից:
Սակայն, շատ կարճ ժամանակ անց  ի ուրախություն բոլորիս` Վարշամն իր մեջ կրկին ուժ գտավ և իր անձնական մարզիչ Արամ Գասպարյանի հետ քրտնաջան մարզումների արդյունքում արժանիորեն նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, և իր հետ հայրենի Ախուրյան բերեց Եվրոպայի ուժեղագույնի ոսկե մեդալը և գոտին:
Թու՛յլ տվեք կրկին շնորհավորել Վարշամին` իր գեղեցիկ հաղթանակի, մարզիչին` Արամ Գասպարյանին` տքնաջան աշխատանքի և մեզ բոլորիս, այդ հաղթական օրվա բերկրալի պահն ապրելու համար,,:
Եվրոպայի չեմպիոնին իրենց ողջույները հղեցին և նվերներ հանձնեցին Ախուրյանի համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանը, Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, ԱԺ պատգամավոր, մարզի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Մարտուն Գրիգորյանը, ՀՀ Օլիմպիական կոմիտեի մարզային կառույցի ղեկավար Արմեն Բդեյանը, մարզային և համայնքային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Շնորհավորանքներն ու ողջույնի խոսքերն ընդմիջվում էին պարային համաույթների, երգիչ երգչուհիների կատարումներով, ողջ Ախուրյանն ու մարզը ցնծում էր մեր ըմբիշի` Վարշամ Բորանյանի հաղթանակից:

 

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44