Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը հանդիպեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին

23.03.2016

 Մարտի 23-ին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն ընդունեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Կողմերի միջև  ծավալվեց ջերմ և անմիջական զրույց: Շիրակի նորանշանակ մարզպետը ողջույնի խոսքում նշեց. ,,Ուրախ եմ հանդիպման համար, պետք է նախապես Ձեզ ասեմ` մեր մարզը Ֆրանսիայի հետ ջերմ ու սերտ հարաբերությունների մեջ է, այս մասին վստահ եմ` ինքներդ էլ գիտեք: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ֆրանսիացիներին` 88-ի աղետի ժամանակ  և դրանից հետո, մինչ օրս մեզ աջակցելու ու սատարելու համար ,,:
Պարոն դեսպանն իր շնորհակալական խոսքում նշեց. ,,Նախ, շնորհավորում եմ Ձեզ մարզպետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ,  շնորհակալ եմ այս հանդիպման համար, մեր երկու երկրների և ժողովուրդների դարավոր բարեկամությունը գնալով ավելի խորանում և ամրապնդվում է, ինչի համար շատ ուրախ եմ: Այսօր մեկ այլ լավ առաքելությամբ եմ այցելել Գյումրի. ,,Տիրամայր Հայաստանի Կուսաստան,, կենտրոնում տեղի է ունենալու համերգ, որին քույր Արուսյակն է հրավիրել,,: Պարոն Սիմոնյանը տեղեկացրեց, որ նախապես պլանավորված հանդիպումներ ունի և չի կարողանա մասնակցել այդ գեղեցիկ միջոցառմանը, բայց իր փոխարեն միջոցառմանը կմասնակցի մարզպետի տեղակալ պարոն Սեյրան Պետրոսյանը: Խոսելով տուրիզմի զարգացման հեռանկարների մասին` դեսպանը նշեց, որ հնությունների ցուցադրման առումով մարզը` առավել ևս Գյումրին, բավական լուրջ ներուժ ունի: Ըստ դեսպանի` հայ-ֆրանսիական բարեկամությունը բավական բարձր մակարդակի վրա է, և ամեն ինչ պետք է անել` տնտեսական հարաբերությունների խորացման համար: 
Հանդիպման ավարտին դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Կողմերը հույս հայտնեցին, որ հանդիպումներն ու համագործակցությունը կրելու են շարունակական բնույթ:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:29:36