Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելություն թիվ 29 դպրոց

24.03.2016

 Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը մարտի 24-ին այցելեց Գյումրու Ժոզեֆ և Ալիս Դորյան ընտանիքի բարեգործությամբ կառուցված Մաշտոցի անվան թիվ 29 դպրոց: Պարոն Սիմոնյանը նախ շրջեց դպրոցում, ծանոթացավ շենքային պայմաններին, որոնք բավականին շատ չափորոշիչներով տարբերվում են մարզի շատ հանրակարթական դպրոցների պայմաններից: Տնօրեն Գայանե Բիչախչյանի ուղեկցությամբ պարոն մարզպետն այցելեց նախ դպրոցում գործող նախակրթարան, ծանոթացավ պայմաններին, ապա այցելեց տարրական դասարաններ, խոհանոց, որի պայմանները շատ լավն են, սակայն մի տեսակ անհարմարություն զգացվեց աթոռ-սեղանի դասավորվածության և տարածքի միջև հավանաբար,շինության այդ հատվածի եռանկյունաձև կառուցվածքի պատճառով: Հասկանալի է, դա այնքան էլ կարևոր նշանակություն չուներ, որքան ներսում տիրող մաքրությունը, ինչին իր բոլոր այցելությունների ժամանակ առաջին հերթին ուշադրություն է դարձնում պարոն Սիմոնյանը, և ինչից իրավմամբ գոհ մնաց պարոն մարզպետը: Նման մեծության դպրոցներում մի փոքր դժվար է լիարժեք մաքրության պահպանում, սակայն շրջայցի արդյունքում պարզվեց, որ ցանկության դեպքում ամեն ինչ հնարավոր է: Պարոն մարզպետն այցելեց դպրոցի երաժշտության դասարան, կանգ առավ դպրոցի կանաչ տարածքում, որտեղ բազմաթիվ բուսատեսակների թարմ վիճակը խոսում էր այն մասին, որ այդ հսակայական կառույցում, ձմռանը պաշտպանվել է համապատասխան ջերմաստիճան, ինչին անմիջապես ուշադրություն դարձրեց պարոն մարզպետը: Կարճատև շրջայցից հետո, տնօրենի աշխատասենյակում պարոն մարզպետը հանդիպեց ուսուցիչների հետ: Նախ կանանց շնորհավորեց միամսայկի կապակցությամբ, ցանկացավ առողջություն և նորանոր հաջողություններ իրենց աշխատանքում, ապա խոսեց իր կողմից ներկայացվող մի շարք պահանջներից, որոնք բոլորի համար նույնն են, ծնողներին տալ որակյալ երեխաներ, հասարակության համար պատրաստել այնպիսի սերունդ, ում համար վաղը ստիպված չեք լինելու ամաչեք, մնացածներն էլ տառապեն: ,,-Մաշտոցի դպրոցը դեռևս Խորհրդային տարիներից ունեցել է առաջնակարգ դպրոցի համաբավ, անցած 25 տարիներին, չունենալով շենքային բավարար պայմաններ և հարմարություններ դպրոցը մշտապես մասնակցել է մարզային և հանրապետական առարկայական օլիմպիադաների գրավելով առաջին կամ մրցանակային տեղեր,, -նշեց տիկին Բիչախչյանը և հավաստեց, որ հետայսու էլ շարունակելու են աշխատել այնպես, որ միշտ բարձր պահեն մեծն Մեսրոպ Մաշտոցի անունը:     

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23